BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով՝ ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 213 հիշատակում,
• Իվետա Մուկուչյան՝ 51 հիշատակում,
• Սոֆի Մխեյան՝ 49 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
«Պռեգոմեշ»-ի նոր հավաքածուն եւ «Գանգուր վարսեր» երգը
Օգոստոսին հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն էր։ Երգչուհու մասին հրապարակումների թիվը զգալիորեն գերազանցել է մյուս հայտնիների ցուցանիշը, իսկ լրատվական օրակարգում նրա անունը հայտնվել է ինչպես ստեղծագործական գործունեության, այնպես էլ «Պռեգոմեշ» ընկերության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։
Ամսվա ընթացքում Սիրուշոն ներկայացրել է ոսկյա խաչերի հավաքածու՝ նշելով, որ այն ստեղծվել է հայկական ինքնությունն ու ժամանակակից ոճը համադրելու գաղափարով։
Երգչուհին նաեւ նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. «Գանգուր վարսեր»-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է: Երգչուհին պատմել է երգի ստեղծման նախապատմության մասին։ Նրա խոսքով՝ շատ աղջիկներ, ունենալով բնական գանգուր մազեր, հաճախ ձգտում են ուղղել դրանք։ Երգն առաջին հերթին նվիրված է իր փոքրիկ դստերը՝ Զաբելին, որպեսզի նա սիրի ու գնահատի իր բնական գանգուրները։
Ստեղծագործության մեջ հիշատակվող «Սեւան աչքեր»-ն էլ ունի իր հասցեատերը: «Այն նվիրված է ամուսնուս՝ Լեւոնին, ում աչքերը կանաչ են»,- նշել է Սիրուշոն։
Սեր եւ միջազգային մրցանակ
Երկրորդ հորիզոնականում Իվետա Մուկուչյանն է: Հրապարակումների հիմնական թեմաները կապված են եղել նրա մասնագիտական հաջողությունների, անձնական կյանքի եւ առաջիկա միջոցառումների հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Նախորդ ամիս Բեյրութի BIAF 2026 13-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում երգչուհին արժանացել է մրցանակի՝ երաժշտության եւ արվեստի ոլորտում ունեցած ներդրման ու Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել՝ իր «Who Am I» ալբոմը գնահատելու համար։
«Տանգո- մանգո»
Սոֆի Մխեյանը երրորդն է: Նա հանդես է եկել տեսահոլովակի պրեմիերայով: «Տանգո- մանգո» երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Մհեր Պետրոսյանը։


×
98






