Էլեն Ասատրյանն Արմեն Պետրոսյանի նոր սիթքոմի դերասանական կազմում է: «Հարս չկա» նախագծում իր կերպարի, ոճային փոփոխության եւ անձնականի մասին նա զրուցել է BRAVO.am-ի հետ:
«Ամենօրյա ակումբային աշխատանքիս արդեն կմիանան նկարահանումները: Պետք է փոխեմ գրաֆիկս, մոռանամ երկար քնելու մասին, շուտ արթնանամ եւ գնամ նկարահանումների»,-մեզ հետ զրույցում նշել է նա:
Էլեն Ասատրյանը
Սիթքոմում նկարահանվելու առաջարկն Էլենը ստացել է Արմենիա TV-ից. «Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն այս պահին Միացյալ Նահանգներում է, բայց զբաղվում է դերասանների ընտրությամբ: Քասթինգին ինձ ընտրեցին՝ Լիզայի կերպարը մարմնավորելու համար: Հերոսուհիս աղջիկ է, ով ապրում է ազատ կյանքով եւ շատ է տարբերվում իր հարազատ քրոջից»,-պատմել է նա:
Էլենը վստահ է, որ նոր կերպարը կտարբերվի նախորդներից.«Եթե նույնիսկ ընդհանուր գծեր տեսնեմ, այնպես կկերտեմ, որ տարբերվի եւ նորովի ընկալվի հեռուստադիտողի կողմից»:
Դերասանուհին ասել է նաեւ, որ հիմնական խաղընկերներն են Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Բեն Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լեւոն Հարությունյանը եւ Աղաս Մանուկյանը:
View this post on Instagram
Էլենի հետ խոսել ենք նաեւ երկար վարսերից հրաժարվելու մասին.«Սիրելիս ինձ ուզում էր տեսնել այսպիսի վարսերով, ես էլ կտրեցի մազերս առանց վարանելու: Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ամեն ինչ լավ է, ես շատ երջանիկ եմ եւ սիրված»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից եւ Արգինե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: