×


«Երազանքներս կապված են ընտանիքիս հետ». Լիկա Սալմանյանը նշել է 24-ամյակը

Լիկա Սալմանյանը դարձել է 24 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ սովորաբար տարեդարձի օրն այնքան էլ չի ուրախանում, սակայն բացառություններ երբեմն լինում են:

«Առաջինը շնորհավորել են սկեսուրս, հայրիկս ու ամուսինս: Ծննդյանս օրը կեսգիշերին անակնկալներով սկսվեց, առավոտյան շարունակվեց աշխատավայրում եւ երեկոյան ավարտվեց ժամանցի վայրերից մեկում՝ մտերիմներիս ու հարազատաներիս միջավայրում»,-ասել է Լիկան եւ հավելել, որ նվերները շատ էին ու բազմազան:

Այս տարեդարձը տարբերվել է նախորդներից: Հոբելյարի խոսքերով՝ միշտ տխուր է լինում ծննդյան օրը եւ նշելու ցանկություն չի ունենում, սակայն 21-ամյակին եւ այս տարեդարձին մեծ տրամադրվածությամբ եւ ուրախությամբ է սպասել: Դժվարանում է նշել՝ փոփոխությունն ինչով է պայմանավորված:

Լիկա Սալմանյանը նշել է 24-ամյակին


Տարեդարձի խնջույքի նախապատրաստական աշխատանքներով անձամբ է զբաղվել:
Լիկան այն մարդկանցից չէ, ովքեր տորթի մոմերը փչելիս երազանք են մտապահում ու հավատում իրականացմանը:

«Առհասարակ, ինձ ճանաչողները գիտեն, որ երազանք չեմ պահում: Այս տարի էլ տորթի մոմերը փչելիս բացառություն չեղավ: Իսկ թե ինչի մասին եմ երազում, կդժվարանամ առանձնացնել: Կարծում եմ՝ ամուսնացած կնոջ երազանքները կապված են ընտանիքի, ինչո՞ւ ոչ, նաեւ բալիկների հետ»,-նշել է նա:

Նոր նախագծերում նկարահանվելը չի բացառում, նշում է՝ կախված է առաջարկի բնույթից: Իսկ մինչ այդ զբաղվում է գեղեցկության իր սրահի աշխատանքներով:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիկա Սալմանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին