×


«Մի քիչ վախ կար». Դավիթ Մարդյանը՝ «Շիրազի Վարդը» սերիալում իր կերպարի մասին

Մեկուկես տարվա դադարից հետո Դավիթ Մարդյանը վերադարձել է նկարահանման հրապարակ: «Շիրազի Վարդը» սերիալում նա մարմնավորում է Աշոտ անունով երիտասարդին: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ մինչ այս հարմար առաջարկ չէր եղել:

«Բնականաբար, կար կարոտ, եւ այնքան էլ հեշտ չէր հեռու գտնվել սիրելի աշխատանքից, սակայն առաջարկը պետք է լիներ շատ հետաքրքիր ե՛ւ սցենարի, ե՛ւ ինձ բաժին հասած կերպարի, ե՛ւ անձնակազմի առումով»,-ասել է դերասանը:

Աշոտի կերպարը մարմնավորելու համար ընտրվել է քասթինգի միջոցով.«Ինձ զանգահարեց ընկերս՝ Լեւոն Ասրյանը, պատմեց նոր նախագծի մասին եւ ասաց, որ քասթինգ է լինելու: Քասթինգներ անցկացնելը միշտ ճիշտ եմ համարել, որպեսզի բոլորը համապատասխանեն իրենց կերպարներին»:


Խոսելով նոր կերպարի առանձնահատկությունների մասին՝ Դավիթը նշել է.«Տղա է, որին որդեգրել է փաստաբանական մեծ ընկերություն ունեցող ընտանիքի ավագ որդին: Աշոտը չափազանց բարի, հոգատար, ընտանիքասեր եւ ընկերասեր երիտասարդ է: Երբ դրական կերպար ես կերտում, բնականաբար, բնավորության գծերի նմանություններ շատ են լինում»,-ասել է նա ու հավելել, որ բարդություններ հիմնականում չեն լինում ռեժիսորի ճիշտ ցուցումների շնորհիվ:

Նկարահանող անձնակազմի հետ դերասանն աշխատելու փորձ արդեն իսկ ուներ. «Իհարկե, եղան նաեւ նոր ծանոթություններ նկարահանման հրապարակում, բայց քանի որ ես շփվող մարդ եմ, երբեւէ բարդություններ չեն լինում. միանգամից մերվում եւ ընկերանում եմ: Իսկ նկարահանումներն էլ իրենց հերթին անցնում են շատ ուրախ եւ հաճելի. միակ բարդությունն այս օրերին ցուրտն էր»:

Դավիթը խոստովանել է, որ դադարից հետո նկարահանումների վերադառնալը փոքր-ինչ հուզիչ էր.«Այո՛, մի քիչ վախ կար. ցանկացած աշխատանքով էլ, եթե որոշ ժամանակ չես զբաղվում, հետ ես վարժվում: Որքան էլ պրոֆեսիոնալ լինես, միեւնույն է՝ դադարը բացասաբար է անդրադառնում քեզ վրա», -պատմել է նա եւ հավելել, որ անհանգստությունն անցել է հենց առաջին օրը:

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանքներ է լսել եւ ինչ ակնկալիքներ ունի նախագծից.«Անհամեստություն թող չլինի, բայց միայն լավ ու դրական կարծիքներ եմ լսում: Ակնկալիքներս մեծ են. սպասում եմ աշխատանքային հետաքրքիր ընթացք»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Մարդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին