Թինա Կունակին Ինստագրամի իր էջում կիսվել է «7000 Magazine»-ի համար արված նոր ֆոտոշարքի կադրերով: 22-ամյա մոդելը լուսանկարվել է 53-ամյա ամուսնու` հանրահայտ դերասան Վենսան Կասելի հետ:
Թինա Կունակին
Օրերս զույգը միասին ներկայացել էր «Սեզար» կինոմրցանակաբաշխությանը, իսկ ավելի վաղ համացանցում արդեն հրապարակվել էին նրանց համատեղ ֆոտոշարքի առաջին կադրերը:
Որպես նախագծի ստեղծագործական տնօրեն հանդես է եկել հենց ինքը՝ Թինան, իսկ ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Վիկտոր Սանտիագոն, որի հետ մոդելն արդեն հասցրել է ընկերանալ: Նկարահանումներն իրականացվել են Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցներից մեկում, որտեղ մոդելն անցկացրել է ձմեռը:
Թինա Կունակին եւ Վենսան Կասելը
Միեւնույն ժամանակ Թինան ոգեշնչման աղբյուր է փնտրել ոչ թե արեւադարձային վայրերում, այլ հարազատ ֆրանսիական մշակույթում. լուսանկարներում հնարավոր չէ չնկատել ֆրանսիական կինեմատոգրաֆի մասին նրա հիշատակումները. օրինակ` արեւային տաք կադրերը հիշեցնում են «Լողավազան» ֆիլմի մասին, իսկ սև-սպիտակ կադրերը` ֆրանսիական կինոյի կուլտային նոր ալիքի մասին:
«Լուսանկարահանում «7000 Magazine»-ի համար իմ հավերժական սեր Վենսան Կասելի հետ` մտածված իմ կողմից եւ նկարահանված իմ լավագույն ընկերոջ` Վիկտոր Սանտիագոյի կողմից»,- նոր գրառմանը կից նշել է Կունակին:
Թինա Կունակին
Թինայի էջի հետեւորդները հիացել են նոր կադրերով եւ նկատել, որ զույգին հաջողվել է համատեղել զգացմունքայնությունն ու սեքսուալությունը գեղարվեստական մոտեցման հետ:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: