×


«Ամեն անգամ բժիշկները զգուշացնում էին, բայց չէի դիմանում». Հասմիկ Խոջյան

Հասմիկ Խոջյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» սերիալում, նոր է վերադարձել ուղեւորությունից: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ մայրիկի հետ է ճամփորդել:

«Մասնակցել եմ Արվետների միջազգային փառատոնին՝ որպես հատուկ հյուր: Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրվել էին դերասաններ, թատրոնի տեսաբաններ, թատերագետներ, ռեժիսորներ, պարողներ, երգիչ-երգչուհիներ, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ... Մասնակցել եմ ներկայացումներին հաջորդող փակ քննարկումներին. իրենց համար կարեւոր էր յուրաքանչյուրի կարծիքը: Մեծ սիրով ու ոգեւորությամբ հետեւեցի Հայաստանից ժամանած պարի խմբի ելույթին, ովքեր պատվով ներկայացրին մեր ժողովրդական պարերը: Հյուրերը մոտենում ու շնորհավորում էին ինձ՝ Հայաստանի լավ ելույթի կապակցությամբ: Բոլոր ազգերի ներկայացուցիչները տպավորված էին հայկական երաժշտությամբ, տարազների գույներով եւ ժպտերես մասնակիցներով»,- ասել է նա:

Հասմիկ Խոջյանը


Հասմիկը հասցրել է վայելել օվկիանոսն ու արեւը.«Երբ գործնական այցն ուղեկցվում է հաճելի հանգստով, ամեն ինչ դրախտային է լինում: Այդ 10 օրերի ընթացում ե՛ւ ունեցա մասնագիտական աճ, ե՛ւ կարողացա լավ լիցքաթափվել: Մեդուզաներն ինձ շատ սիրեցին եւ մեկ օրվա մեջ 3 անգամ նույն ձեռքս կծեցին: Ամեն անգամ բժիշկները մշակում էին վերքը, խնդրում, որ չմտնեմ ջուրը, բայց չէի դիմանում: Մեկ ժամից ձեռքս բռնած ու անտանելի ցավով գնում, ասում էի, որ նորից են կծել: 3-րդ անգամ ամաչեցի դիմել, երեւի դա է պատճառը, որ թեթեւ հետք մնաց»:

Դերասանուհին ճանապարհորդել շատ է սիրում.«Իմ բոլոր արձակուրդներն էլ շատ տպավորիչ են եղել: Սիրում եմ պասիվ ու ակտիվ հանգիստների միախառնումը, միայն մեկի դեպքում ձանձրանում եմ: Քաղաքային ճանաչողական այցերն են ինձ հոգեհարազատ: Երազում եմ լինել Մեծ Բրիտանիայում եւ Բրազիլիայում, մասնակցել կառնավալին: Կուզեմ Մալդիվներ, Բորա Բորա, Հավայան կղզիներ գնալ»,-խոստովանել է դերասանուհին:

Հասմիկ Խոջյանը


Հասմիկը հուշանվերներով է վերադարձել.«Չեմ կարողանում հանգստանալ միայն ինքս ինձ համար, հարազատներիս համար փոքրիկ նվերներ պարտադիր պատրաստում եմ, թեկուզ երբ մեկնում եմ 3 օրով: Վատ սովորություն է, պետք է մոռանալ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Խոջյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW