×


«Ես եւ Լիլիի դերակատարը շատ առողջ, ընկերական հարաբերություններ ունենք». Վարուժան Մարգարյան

«Երկուսով» սերիալում Սամվելի դերակատար Վարուժան Մարգարյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դերասանի հետ խոսել ենք նոր լուսանկարների, իր տարբերվող դերի, արձագանքների եւ Մերի Երեմյանի հետ հարաբերությունների մասին:

«Ֆոտոշարքի հեղինակն ընկերս է՝ լուսանկարիչ Վահագն Ղեւոնդյանը: Գաղափարը վաղուց կար, սակայն չէինք հասցնում իրականացնել: Ոճը միասին ենք ընտրել. ես դասականի սիրահար եմ։ Փորձել ենք Երեւանի որոշ փողոցներում ստանալ հետաքրքիր կադրեր։ Հազվադեպ եմ մասնակցում լուսանկարահանումների, բայց այսուհետ կփորձեմ ժամանակ տրամադրել նաեւ դրանց»,-ասել է Վարուժանը:

Վարուժան Մարգարյանը


Իր մարմնավորած կերպարի մասին դերասանը հաճույքով է խոսում. «Սամվելին ինքս շատ եմ սիրել՝ իր մաքուր հոգու եւ պարզության համար: Լինում են պահեր, երբ կողքից եմ դիտարկում կերպարը եւ սկսում եմ մտահոգվել նրա համար։ Ասեմ, որ այդ զգացողությունն ինձ շատ է դուր գալիս»։

Վարուժանը նշել է, որ շատ դրական կարծիքներ է լսում, ինչը պարտավորեցնող է. «Արձագանքներից էլ ավելի եմ ոգեւորվում, անկախ նրանից՝ դրական, թե բացասական կարծիքներ են։ Այդ ամենն ինձ օգնում է աշխատանքի ընթացքում։ Եվ ամենից շատ տրվող հարցը՝ «Դու իրական կյանքում է՞լ ես մուննաթով»(ծիծաղում է,-հեղ.)»:

Վարուժան Մարգարյանը


Դերասանից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք Մերի Երեմյանի կերպարի հետ համբույրի տեսարաններից հետո հեռուստադիտողը որպես սիրային զույգ չի ընկալում իրենց.«Ես եւ Մերին շատ առողջ, ընկերական հարաբերություններ ունենք։ Սա մեր մասնագիտությունն է»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահագն Ղեւոնդյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW