×


Հասմիկ Դանիելյանի մեղրամիսը Դուբայում

20.02.2020-ին ամուսնացած Հասմիկ Դանիելյանը եւ Էդգար Ավագյանը հարսանեկան ճանապարհորդության համար ընտրել են Արաբական Միացյալ Էմիրությունները: Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրուցում խոստովանել է, որ սա իր ամենատպավորիչ ուղեւորությունն է:

«Երկուսս էլ հանգստի կարիք ունեիք, որոշեցինք իննօրյա գարնանային արձակուրդ կազմակերպել մեզ համար: Ընտրեցինք Դուբայը, քանի որ եղանակը տաք է, հնարավորություն ունենք վայելել արեւն ու օվկիանոսը: Օրերը գերհագեցած են անցնում: Գեղեցիկ եւ անմոռանալի պահեր ենք անցկացնում միասին»,- ասել է Հասմիկը:

Հասմիկ Դանիելյանը


Ակտիվ հանգստի սիրահար դերասանուհին խոսել է տպավորիչ արձակուրդներից. «Որպես անմոռանալի հանգիստ կառանձնացնեմ մեր այս ուղեւորությունը. առաջին անգամ էի սիրելիիս հետ արտերկրում: Ապրիլին էլ միասին եվրոպական շրջագայության կմեկնենք: Միակ բանը, որ անհանգստացնում է մեզ, կորոնավիրուսի տարածումն է, հուսամ՝ մինչ այդ այն նահանջած կլինի»:

Հասմիկ Դանիելյանը


Հասմիկն արդեն հասցրել է գնումներ կատարել.«Շոփինգն առանձին թեմա է, արդեն գեղեցիկ եւ պիտանի մի շարք իրեր եմ գնել, նվերներ էլ անպայման բերելու եմ մտերիմներիս համար»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Դանիելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW