×


«Կես խոսքից հասկանում ենք իրար». Ժաննա Վելիցյանի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունը

Ժաննա Վելիցյանն իր նոր լուսանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Համազգային թատրոնի դերասանուհու հետ զրուցել ենք նաեւ Մարտի 8-ի առթիվ ստացած նվերների եւ տոնը չկարեւորելու պատճառի մասին:

«Լուսանկարների հեղինակն իմ տաղանդավոր Միլեն Մանուկյանն է: Կես խոսքից հասկանում ենք իրար: Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց, կարծում եմ, դա է պատճառը, որ մեր աշխատանքները ստացված են: Նկարահանումն իրականացրել ենք գեղեցկության սրահներից մեկում, որտեղ կանաչ գույնի բազմոց կա: Հենց այդ գույնից էլ եկավ ֆոտոշարք անելու գաղափարը: Կերպարը պատկերացրել էի, հետո խոսեցի Միլենի հետ, միասին հասկացանք, թե ինչ աքսեսուարներով կարելի է լցնել տարածքը: Ստացանք այն, ինչ ուզում էինք»- պատմել է նա:


Ժաննան խոստովանել է, որ երեկ տոնական տրամադրություն չի ունեցել.«Այո՛, մի քանի նվեր եւ ծաղիկներ եմ ստացել, բայց նույնիսկ դա «չփրկեց» ինձ: Կարծում եմ՝ կինը պետք է ուշադրության կենտրոնում լինի 12 ամիս, եւ ոչ թե միայն մարտի 8-ից ապրիլի 7-ը: Առաջին 3 օրից հետո տղամարդիկ, միեւնույն է, մոռանում են, որ միամսյակ է, եւ ապրիլի 6-ին հիշելով, որ հաջորդ օրն ապրիլի 7-ն է, եւս մեկ անգամ շնորհավորում են, ու վերջ: Գուցե անտարբեր թվամ, բայց իսկապես ոչ ոքի հատուկ չեմ շնորհավորել: Նվերներ պատրաստել էի մայրիկի եւ եղբորս համար՝ ծննդյան առթիվ (ծիծաղում է,- հեղ.)»:

Ժաննա Վելիցյանը


Դերասանուհին վերջում հավելել է, որ կինը պետք է գնահատված լինի.«Ահռելի մեծ բեռ կա կնոջ ուսերին՝ ծնված օրից մինչ մահ: Պետք է փայփայել եւ գնահատել նրան: Կնոջը միշտ պետք է «թույլ տալ», որ կին զգա իրեն»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW