×


«Ընկերներիցս մեկն ասաց՝ նյարդայնանում են այդ կերպարից». Միկա Ղափլանյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի մասին

Միկա Ղափլանյանն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ուրախ է եւ ոգեւորված՝ տարբերվող կերպարով հանդես գալու համար, ինչի համար շնորհակալ է սցենարիստ Անի Մաղաքյանին, իսկ նկարահանվելու առաջարկը ստացել է «Շանթ» հեռուստաընկերությունից:

Միկա Ղափլանյանը


Նա մարմնավորում է Հայկին, ով զբաղվում է կոսմետիկայի արտադրությամբ. «Կերպարս շատ ուրույն բնավորության գծեր ունի, ինձ թվում է՝ այդպիսի մարդիկ մեր իրականությունում շատ քիչ են: Շատ ոգեւորված եմ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Երբ ընկերներիցս մեկն ասաց՝ նյարդայնանում են այդ կերպարից, որովհետեւ շատ իդեալական է, հասկացա, որ կարողանում եմ ճիշտ ներկայացնել»:

Միկա Ղափլանյանը


Խոսելով կերպարի հետ ունեցած նմանությունների մասին՝ Միկա Ղափլանյանն ասել է.«Այդպիսիք, կարելի է ասել, չկան, երեւի միայն համբերատարությամբ ենք նման: Իրականում, ես շատ համբերատար մարդ եմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին