×


Սպենդիարյանի տուն-թանգարանն առաջակում է ըմպել կոմպոզիտորի բաղադրատոմսով կակաոն եւ հաղորդակից լինել մշակույթին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փակված թատրոնները, թանգարաններն ու համերգասրահներն այս օրերին յուրովի են ներկայանում՝ հանրությանը մշակույթին հաղորդակից դարձնելու համար օգտագործելով առցանց տիրույթը:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կայքում եւ ֆեյսբուքյան էջում գործում է «360 Stories» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս առցանց այցելել տուն-թանգարան:

«Այցելուներն առցանց տարբերակով ոչ միայն կծանոթանան թանգարանի բացառիկ ցուցանմուշներին, այլեւ կհանդիպեն հենց վարպետին՝ Սպենդիարյանին, իր աշխատասենյակում ստեղծագործելիս»,-նշել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը եւ հավելել, որ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ստեղծվել է «Տնից՝ թանգարան» առցանց հարթակը, որին միացել են բոլոր թանգարաններն ու գրադարաններն՝ իրենց բազմաբնույթ ծրագրերով:

Վիրտուալ շրջայցից բացի, ֆեյսբուքյան էջում հրապարակվում են Սպենդիարյանի ստեղծագործությունները, հետաքրքիր տեղեկություններ կոմպոզիտորի մասին: Տուն-թանգարանն իրականացնում է նաեւ «Գտիր ցուցանմուշը եւ ստացիր մրցանակ» խաղը:

Օրեր առաջ տուն-թանգարանի ֆեյբուքյան էջում հրապարակվել է «Վերադարձ» ֆիլմը, որը պատմում է Սպենդիարյանի կյանքի եւ Հայաստան վերադարձի մասին։

«Մինչ կվերդառնանք բնականոն կյանքի, առաջրկում եմ պատրաստել Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաոն, որի համար շատ բան անհրաժշտ չէ՝ մի պատառիկ հաճելի երաժշտություն, մի պտղունց սեր, մի կտոր հանճարեղ միտք։ Կակաոն Սպենդիարյանի բաղադրատոմսով պատրաստ է։ Բարի վայելում...»,-եզրափակել է տուն-թանգարանի տնօրենը:

Տեքստը՝ Մարիամ Հովունիի
Լուսանկարները՝ Սպենդիարյանի տուն-թանգարանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport