×


Լիլի Դավթյանի որդու մկրտության լուսանկարները եւ խնջույք չանելու որոշումը

Քանի դեռ հայտնի վիրուսի տարածումը չէր ընդլայնվել, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լիլի Դավթյանն ու Գոռ Դարբինյանը մկրտել են իրենց 6 ամսական որդուն: Լիլին BRAVO.am-ին հայտնել է, որ մկրտությունն այս շրջանում իրականացնելու շարժառիթ է ունեցել:

«Ճիշտն ասած, ուզում էի մեր տղային քառասունքը լրանալու օրը կնքել, բայց անընդհատ որոշակի խնդիրներ էին լինում, ու հետաձգվում էր։ Այս անգամ, քանի որ հայրս երկրից գնալու էր, ցանկացա մինչ այդ կազմակերպել արարողությունը»,-նշել է նա:

Փոքրիկ Արթուրը մկրտվել է


Փոքրիկ Արթուրը մկրտվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում.«Կնքահայրն ամուսնուս մանկության ընկերն է: Գոռն առաջարկեց, որ մեր տղայի քավորն իր ընկերը լինի, ես էլ մեծ ուրախությամբ համաձայնեցի»:

Դերասանուհին պատմել է, որ նախապես որոշել են քաղաքի ժամանցի վայրերից մեկում հավաքվել բարեկամներով եւ ընկերներով, սակայն այդպես չեն արել՝ վարակվելու ռիսկը նվազեցնելու համար.«Մենք հյուրերից ներողություն խնդրեցինք ու միայն իմ ընտանիքով գնացինք եկեղեցի։ Կարծում եմ՝ մկրտությունը պետք չէ դիտել որպես կերուխումի առիթ։ Քանի որ կնունքը համարվում է հոգեւոր ծնունդ, ուստի կարող էինք նոր անուն ընտրել երեխայի համար, ու մենք նրան անվանակոչեցինք Նարեկ»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport