×


Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի սիրային բացահայտումները

BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել են դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը: Թե որքանով են նրանց պատասխանները համընկնում, պարզիր հենց հիմա:):

Նոնա. Սերը պատճառն է մարդու ծննդի:
Դավիթ. Սերն Էդուարդս է:

Նոնա. Սիրել՝ նշանակում է անվերադարձ այրվել:
Դավիթ. Սիրել՝ նշանակում է ներել ամեն պահ, պայքարել եւ յուրովի ստեղծագործել:

Նոնա. Չկա սեր առաջին հայացքից:
Դավիթ. Կա սեր առաջին հայացքից:


Նոնա. Սիրահարվածները նման են կրակի:
Դավիթ. Սիրահարվածները նման են նապաստակների:

Նոնա. Սիրո իմ եղանակը ցուրտ ձմեռն է:
Դավիթ. Սիրո իմ եղանակը գաղտնիք է:

Նոնա. Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը: Վանել՝  կրկին աչքերը:
Դավիթ. Կնոջ արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը: Վանել՝ հայացքը:

Նոնա. Տղամարդը պետք է լինի ճշմարտախոս եւ պատասխանատու:
Դավիթ. Կինը պետք է լինի խելոք, այսինքն՝ խելացի:

Նոնա. Կյանքն առանց սիրո անիմաստ որոնումներով ճանապարհ է:
Դավիթ. Կյանք առանց սիրո գոյություն չունի:

Նոնա. Երբ սիրում ես, կատարյալ ես դրանով:
Դավիթ. Երբ սիրում ես, երջանիկ ես:


Նոնա. Հանուն սիրո պատրաստ եմ ոչ մի դեպքում բաց չթողնել ձեռքը:
Դավիթ. Հանուն սիրո պատրաստ եմ… Չեմ պատասխանի:

Նոնա. Սիրած էակի կողքին արթնանալը կյանքի լավագույն շարունակությունն է:
Դավիթ. Սիրած էակի կողքին արթնանալը, եթե սուրճ էլ հյուրասիրի, գերագույն հաճույք է:

Նոնա. Սերն արյան գույն ունի:
Դավիթ. Սերը գույն չունի, անուշ բույր ունի:

Նոնա. Մինչեւ ամուսնանալը պետք է լինել մեկ հոգի:
Դավիթ. Մինչ ամուսնանալը պետք է վայելել ազատությունը:

Նոնա. Իմ առաջին համբույրը միայն իմն է եւ ոչ հանրային:
Դավիթ. Իմ առաջին համբույրը նման էր… Վաղուց էր, չեմ էլ հիշում:

Նոնա. Շուտ ամուսնանալ՝ նշանակում է լինել կյանքին անծանոթ:
Դավիթ. Շուտ ամուսնանալ՝ նշանակում է… Ես շուտ չեմ ամուսնացել:


Նոնա. Առաջին ժամադրությունը պետք է լինի ամենաանկեղծը:
Դավիթ. Առաջին ժամադրությունը պետք է լինի բնության գրկում:

Նոնա. Երբ սիրում ես, պետք է շատ ամուր գրկես ու բաց չթողնես:
Դավիթ. Երբ սիրում ես, պետք է վայելել:

Նոնա. Տղամարդկանց դուր է գալիս իմ անմիջական բնավորությունը:
Դավիթ. Աղջիկներին դուր են գալիս իմ, ասում են, մարդկային հատկանիշները:

Նոնա. Ամուսնացա, քանի որ համարձակ էի:):
Դավիթ. Ամուսնացա, քանի որ սիրեցի:

Նոնա. Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր չգիտեն կանանց արժեքը:
Դավիթ. Չեմ սիրում կանանց, ովքեր չեն սիրում ինձ:):

Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին