×


Արման Նշանյանը հայր է դարձել

Այսօր՝ մարտի 30-ին, ծնվել է Արման եւ Վիկտորյա Նշանյանների առաջնեկը: Ավելի վաղ դերասան-ռեժիսորն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարքից գեղեցիկ կադր էր հրապարակել, նաեւ նշել, որ «Էրեբունի» ծննդատանն են:

Զույգի առաջնեկն աղջիկ է: Նրան կանվանակոչեն Շաքե՝ հայրական տատիկի՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի պատվին:

Վիկտորյա եւ Արման Նշանյանները


Դերասան Սոս Ջանիբեկյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում «Ծնվել է Շաքե Նշանյանը» գրությամբ լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ Արմանն ընկերների հետ նշում է դստեր ծնունդը:

BRAVO.am-ը նորածին Շաքեին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Արմանի եւ Վիկտորյայի հետ մեր նախորդ հարցազրույցը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW