×


Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Արիանա Կաոիլին, ով օրեր առաջ ավտովթարի էր ենթարկվել, մահացել է: Ցավալի լուրը հայտնել է նրա ամուսինը՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Շախմատիստը Թվիթերի իր էջում գրել է, որ խոսքեր չունի արտահայտելու իր վիշտը.«Նա խելացի, աշխատասեր եւ կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց: Սիրում եմ քեզ: Հանգչիր խաղաղությամբ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 14-ին տեղի ունեցած վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

33-ամյա Արիանա Կաոիլին ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ 

Լեւոն Արոնյանը եւ Արիանա Կաոիլին պսակադրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում:

BRAVO.am-ը ցավակցում է Լեւոն Արոնյանին եւ Արիանա Կաոիլիի հարազատներին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW