×


Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը՝ վաղը

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի տիկնոջ՝ Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:



Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:



Արիանա Կաոիլիի մահվան մասին հայտնի դարձավ այս գիշեր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 14-ին տեղի ունեցած վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Ցավալի լուրը Լեւոն Արոնյանը հայտնել է Թվիթերի իր էջում:



BRAVO.am

Լուսանկարը՝ Էմմա Մարաշլյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին