×


«Այս հիվանդությունը լուրջ է եւ իրական». Փինկն ապաքինվել է կորոնավիրուսից

Փինկը պատմել է, որ երկու շաբաթ առաջ իր եւ երեքամյա որդու մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել: «Հուրախություն մեզ, մեր գլխավոր բժշկին հասանելի էին թեստերը, եւ իմ թեստի արդյունքը դրական էր»,-Ինստագրամի իր էջում գրել է նա:

Երգչուհին հայտնել է, որ այդ ժամանակ արդեն իր ընտանիքը մեկուսացել էր եւ վերջին 14 օրվա ընթացքում էլ շարունակել են մնալ տանն ու հետեւել բժշկի ցուցումներին:

Փինկը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ կրկին թեստ են հանձնել, եւ այս անգամ պատասխանը, բարեբախտաբար, բացասական է:

Նա նշել է, որ թեստավորումն անհրաժեշտ է ավելի հասանելի դարձնել հանրությանը. «Այս հիվանդությունը լուրջ է եւ իրական: Մարդիկ պետք է իմանան, որ վարակվում են ե՛ւ երիտասարդները, ե՛ւ մեծահասակները, առողջները եւ առողջական խնդիրներ ունեցողները, հարուստները եւ աղքատները: Թեստավորումը պետք է ազատ լինի եւ հասանելի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երեխաներին, ընտանիքներին, ընկերներին եւ մեր համայնքները»:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ու հաղթահարմանն աջակցելու նպատակով Փինկը 500 հազարական դոլար է հատկացրել Ֆիլադելֆիայի եւ Լոս Անջելեսի՝ համավարակի դեմ պայքարի հիմնադրամներին:

Երգչուհին շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց աշխատանքի համար, նաեւ բոլորին խնդրել է մնալ տանը եւ նվազեցնել վարակի տարածումը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին