Սիլվա Հակոբյանը մեկուսացման այս օրերն անցկացնում է ընտանիքի հետ՝ զբաղվելով դստեր խնամքով: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ցանկություն ունի Միլայի մկրտությունը կազմակերպել նրա առաջին տարեդարձի օրը:
«Կարանտինը շատ լավ ենք անցկացնում մեր աղջկա հետ: Իսկ երբ ունենում ենք ազատ ժամանակ, փորձում ենք այն լցնել հետաքրքիր որեւէ զբաղմունքով»,-ասել է Սիլվան:
Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ
Նա նշել է, որ այս ամիսներին մի շարք համերգներ ուներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.«Դրանք հետագայում տեղի կունենան, գլխավորը բոլորիս առողջությունն է»:
Սիլվան մեծ ցանկություն ունի աղջկա մեկամյակին մկրտել նրան, նույնիսկ արդեն ընտրել են փոքրիկ Միլայի կնքահորը.«Տա Աստված՝ այս իրավիճակը շուտ հաղթահարենք ու անցնենք մեր բնականոն կյանքին ու պլանների իրագործմանը: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Իսկ կնքահայրը լինելու է իմ լավ ընկեր, տաղանդաշատ վարսահարդար Գեորգի Կոտը, ով այդ առիթով շատ երջանիկ է ու մեծ ոգեւորությամբ սպասում ու պատրաստվում է կնունքին: Մենք էլ անասելի ուրախ ենք, որ աղջիկս ոչ միայն վստահելի ձեռքերում կլինի, այլեւ շատ բան կսովորի իր կնքահորից, ով, վստահ եմ, կսիրի նրան ինչպես հարազատ դստերը»:
Նորայր Մանուկյանը՝ դստեր հետ
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգչուհին ասել է.«Հետաձգված համերգները կկայանան, նաեւ նոր երգեր կլինեն, իսկ մնացած պլանների մասին կխոսեմ ավելի ուշ, քանի որ այս պահին դեռ անորոշ վիճակ է: Մնացեք տանը, եղեք առողջ ու համբերատար: Ամեն ինչ լավ է լինելու»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: