×


«Սուրենը միշտ էլ լավ հայր եւ ամուսին է եղել». Յանա Դանիելյան

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանն արտակարգ դրության այս օրերին միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս: «Ինչ եփել այսօր» հաղորդման նկարահանումները հաղորդավարուհին տանն է իրականացնում, դե, իսկ օպերատորի պարտականությունները ստանձնել է ամուսինը:

«Պանդեմիայի պատճառով երկուսս էլ փոքր-ինչ անհանգիստ ենք, բայց ամեն ինչ անում ենք, որ տանը խաղաղ մթնոլորտ լինի: Տարօրինակ է, բայց բոլորս ուրախ եւ երջանիկ ենք: Մեկուսացման հորդորներին ոչ միայն հետեւում ենք, այլեւ ինքներս ենք անընդհատ կոչ անում տանը մնալ եւ կանխել վարակի տարածումը, միայն այդպես կարող ենք շուտ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հյուրեր էլ հազվադեպ ենք ունենում»,- BRAVO.am-ին պատմել է Յանան:

Յանա Դանիելյանը


Հագեցած եւ ուրախ օրեր են անցկացնում.«Զարմանալի է, բայց մեր կարանտինային առօրյան շատ լավ է անցնում: Ադելը ողջ օրն առցանց պարապմունքներով է զբաղված, երեկոյան նոր հասցնում է հանգստանալ: Նրան այս օրակարգը շատ է դուր գալիս: Իմ հաղորդման նկարահանումները տանն ենք անում, Սուրենն էլ օպերատորն է: Նա միշտ շատ լավ ամուսին է եղել եւ հայր: Անկախ այս իրավիճակից՝ մենք չենք փոխվում, ունենք մեր ապրելակերպը, այն ոչինչ չի կարող փչացնել: Շատ ծրագրեր ունենք, որոնք այսպես թե այնպես իրականացնելու ենք, բայց քանի դեռ չենք սկսել զբաղվել դրանցով, չեմ բարձրաձայնի»,-եզրափակել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW