×


«Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, սոցցանցային իր էջում գրել է, որ չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը.

«Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող: Ուժ՝ ապրելու, հզորանալու, շատանալու եւ պահանջատերի իրավունքով խոսելու:

Քանի ունենք հիշողություն, մենք կանք: Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է՝ չհիշել: Հայը որպես ժողովուրդ սոսնձված է իր ցավով էլ, երգով էլ, հավատքով էլ, ընտանիքով էլ:

Հայոց մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերից յուրաքանչյուրը մեր մեջ է ապրում, մեր արյունով է հոսում ու մեր ճակատագիրն է, անցնի 105 թե հազար հինգ տարի:

Հիշում եմ, աղոթում եմ, պահանջում եմ:

Հայոց ցեղասպանությունը մարդկության նկատմամբ մեծագույն ոճիրներից է, որ պարտադիր պիտի ճանաչվի եւ հատուցվի:

105-րդ տարելից: 21-րդ դար: Անպատասխան մնացած հոգիներ...Մենք հիշում ենք մեր իրավունքների մասին եւ պահանջում արդար հատուցում։

Ժամանակը մեր դեմ անզոր է»:

BRAVO.am
Լուսանկարը՝ mkoyanphotoworks

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW