Լոս Անջելեսում տեղի է ունեցել Victoria’s Secret-ի ամենամյա նորաձեւության ցուցադրությունը, որին մասնակցել են ապրանքանիշի «հրեշտակները», սուպերմոդելներ, ինֆլյուենսերներ եւ հայտնիների երեխաներ։ Վերջիններիս մասնակցությունը սկանդալի պատճառ է դարձել։
«Հրեշտակներից» մեկը՝ Ռոմի Սթրեյդը, հայտնել է, որ վերջին պահին իրեն արգելել են մասնակցել շոուին։ Ավելի ուշ նույն խնդրի մասին բարձրաձայնել են եւս երկու մոդել։ Նրանցից մեկը 36-ամյա Լայս Ռիբեյրոն է, որը 2015 թվականին համալրել է «հրեշտակների» շարքերը եւ ութ տարի անընդմեջ մասնակցել ցուցադրություններին։
Մոդելների խոսքով՝ իրենց փոխարեն բրենդը նախապատվությունը տվել է ինֆլյուենսերներին եւ հայտնիների երեխաներին։ Այս խոստովանություններից հետո սոցիալական ցանցերում կոչեր են հնչել՝ բոյկոտելու Victoria’s Secret ապրանքանիշը։
Այդուհանդերձ, ցուցադրությունը կայացել է, եւ պոդիումումով քայլել են Ադրիանա Լիման, Ջիջի եւ Բելլա Հադիդները, Իրինա Շեյքը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քայլի Ջենները եւ Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը։
Պոդիում է վերադարձել նաեւ Բարբարա Պալվինը, որը վեց շաբաթ առաջ է երեխա ունեցել:
Շոուին առաջին անգամ մասնակցել է Քայլի Ջենները: Նա ցուցադրել է Victoria’s Secret-ի՝ թանկարժեք քարերով պատված կուլտային Fantasy Bra կրծկալը, որը գնահատվում է 50 մլն դոլար: Այն շոուի պատմության ամենաթանկ Fantasy Bra-ն է: Ջեններին առաջին շարքից աջակցում էին սիրելին՝ Թիմոթի Շալամեն, եւ մայրը՝ Քրիս Ջենները:


×
231





