×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ
ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Նազենի Հովհաննիսյան՝ 89 հիշատակում

• Միհրան Ծառուկյան՝ 82 հիշատակում

• Արփի Գաբրիելյան՝ 68 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ինչպես նախորդ ամիս, ապրիլին եւս վարկանիշային ցուցակը գլխավորում է Նազենի Հովհաննիսյանը: Նա բավական ակտիվ է սոցիալական ցանցերում. իր նոր՝ «Ինստամերկ» խորագրով առցանց նախագծի շրջանակում հյուրընկալում է հայտնի դեմքերի՝ փորձելով հետաքրքիր ժամանց ապահովել կարանտինում գտնվող իր երկրպագուների համար:

Դերասանուհին իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել Էմմիի եւ Սոֆի Մխեյանի հետ՝ կից շնորհավորելով նրանց տարեդարձերը.«Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր», «Մենք միասին մի դար ապրում ու ընկերություն ենք անում»:

Նազենին գրառում է կատարել Հայող ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «... Եվ չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը... Մենք հիշում ենք մեր իրավունքների մասին եւ պահանջում արդար հատուցում։ Ժամանակը մեր դեմ անզոր է»:

View this post on Instagram

«Արի իմ սոխակ» Ռաֆայել Պատկանյանի խոսքերով այս օրորոցայինն իմ մանկության երգն էր, մայրս էր ինձ համար երգում, ու ես երեք տարեկանում, երբ դեռ խոսել չէի կարողանում( չգիտես ինչու) երգում էի այս երգը` մռմռալով քթիս տակ...) մայրս... մարդու արյան մեջ է իր ազգությունն էլ, գենն էլ, արմատի ուժն ու կերած կաթի հետ իր դաստիարակությունը` հոգևորից մինչև հայրենասիրություն: Հ.Գ. Օրորոցայինը երեխայի առաջին «կոդն» է, լավագույն վակցինացիան` հետագայում անճաշակության ու դաժանության դեմ: Իսկ ո՞րն էր ձե՜ր կյանքի օրորոցայինը: #nazenihovhannisyan #song #myendlesslove to my #mother ! #2020

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on


Դերասանուհին հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է Ռաֆայել Պատկանյանի «Արի, իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով օրորոցային երգը։ «Օրորոցայինը լավագույն պատվաստումն է...»,- այսպես է մեկնաբանել իր կատարումը Նազենին:

Ապրիլին հայտնի դարձավ, որ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը սպասում են իրենց առաջնեկին: Երգչուհին Սուրբ Զատկի տոնին արված լուսանկար է հրապարակել, որում երեւում է կլորացած փորիկը:

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը


Ապրիլի 24-ին Միհրած Ծառուկյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ինքն ու կինը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհում անմեղ զոհերի հիշատակին: Լուսանկարը հակասական մեկնաբանությունների առիթ էր տվել, որոնք անարձագանք չթողեց երգիչը.«Մեր այցը եւ նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ոչ՝ այսօր։ Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում եւ իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի սոցհարթակներում ո՛չ մի հիշեցում եւ ո՛չ մի հիշատակում չլինի»։

Նշենք, որ ոստիկանությունը եւս անդրադարձ է կատարել թեմային՝ հայտարարելով, որ զույգի լուսանկարն արվել է ապրիլի 21-ին:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին