×


Վիգենն ու Անին երկրորդ անգամ ծնողներ կդառնան

Աշնանը կծնվի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանի եւ Անի Վարդանյանի երկրորդ երեխան: Ուրախալի լուրը զույգը հայտնել է BRAVO.am-ին՝ պատմելով, որ փոքրիկի սեռն իմանալու համար հետաքրքիր տարբերակ են ընտրել:

«Երկրորդ բալիկն ունենալու մասին դեռ չէինք մտածում, բայց Աստծո գործերն անքննելի են, եւ այս հրաշալի նորությունը երեքիս էլ երջանկացնում է արդեն 4 ամիս»,-նշել է Անին:Դերասանուհու խոսքով՝ լուրն անմիջապես, առանց որեւէ անակնկալ մտածելու է հայտնել ամուսնուն.«Ամենաանհետաքրքիր ձեւով ասացի Վիգենին այդ անհավատալի եւ հրաշալի նորությունը»:

Վիգեն Թադեւոսյանը եւ Անի Վարդանյանը


Զույգն արդեն գիտի՝ ամիսներ անց ով է միանալու իրենց.«Հարազատներս որոշել էին գեղեցիկ խնջույք կազմակերպել, որին ներկա կլինեին նաեւ ընկերուհիներս, եւ հենց այդ ժամանակ էլ մեզ կհայտնեին երեխայի սեռը, բայց այս օրերին չստացվեց իրականացնել: Բալիկի սեռն իմացանք հատուկ փուչիկի միջոցով. արարողությանը տեսազանգի միջոցով հետեւում էին մեր ամենամտերիմ մարդիկ, այնպես որ, մեզ մենակ չենք զգացել»:

Մեծ փուչիկի մեջ վարդագույն, փոքրիկ փուչիկներ են եղել, ինչն էլ նշանակուրմ է՝ զույգի երկրորդ երեխան եւս աղջիկ է.«Երկուսս էլ հասկացանք, որ ամբողջ հոգով աղջիկ էինք ուզում: Իսկ Յանաս ուրախությունից թռչկոտում եւ անընդհատ կրկնում էր, որ մենք արքայադուստր ենք ունենալու: Դստերս երջանկությունը միայն բավարար է մեզ՝ երջանիկ զգալու եւ մեր փոքրիկի ծննդին սպասելու համար»:

Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը


Անվան ընտրությունը զույգի առաջնեկինն է.«Եթե մինչեւ երեխայի ծնվելը մեր աղջիկը չմտափոխվի, ապա Մարիա անունը կտանք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին