×


«Այդ վախն ընկերուհուս շնորհիվ եմ հաղթահարել». Էմմա Մկրտչյան

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանի հետ զրուցել ենք կարանտինային առօրյայի, հետաձգված ծրագրերի մասին, եւ ոչ միայն: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր լուսանկարները, որոնց հեղինակը Վազգեն Ենոքյանն է:

«Ֆոտոշարքը հատուկ չէինք ծրագրել. եղբորս հարսանիքի օրը լուսանկարչի հետ որոշեցինք առանձին լուսանկարներ ստանալ: Մինչ այս միայն դրական կարծիքներ եմ լսել եւ ուրախ եմ, որ իմ հետեւորդները հավանել են: Լուսանկարվելու սիրահար չեմ, բայց երբ կերպարային նկարներ են լինում, հավանում եմ: Լուսանկարվելու վախը հաղթահարել եմ ընկերուհուս շնորհիվ. միասին ճիշտ դիրքեր գտանք, որպեսզի չբարդույթավորվեմ իմ դիմանկարներից»,- պատմել է Էմման:

Էմմա Մկրտչյանը


Դերասանուհին շարունակում է նկարահանվել «Կինստագրամ» սիթքոմում.«Տանը մնալու կոչ եմ արել բոլորին, բայց ինքս ակտիվ աշխատել եմ, իսկ ազատ ժամանակ զբաղվել եմ ընթերցանությամբ եւ դիտել իսպանական «Թղթե տունը» սերիալը: Կարոտել եմ թատրոնի իմ ակտիվ կյանքը՝ փորձերն ու ներկայացումները։ Առաջին բանը, որ կանեմ արտակարգ դրության ավարտին, ընկերներիս հետ սրճարանում սուրճ խմելը կլինի: Կարոտել եմ երեկոյան Երեւանիս անցուդարձը»:

Էմմա Մկրտչյանը


Հուսով է՝ հնարավորինս շուտ կվերադառնա իր սիրելի զբաղմունքներին.«Ցավոք, հետաձգվեցին Դրամատիկական թատրոնում նոր ներկայացումների պրեմիերաները: Ինչ խոսք, դադարը վատ կանդրադառնա դերասաններիս ճկունության եւ բեմական պատրաստվածության վրա»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վազգեն Ենոքյանի եւ Էմմա Մակրտչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին