×


«Հուսով եմ՝ կբացահայտեմ հեղինակին». Նորայր Եղյանի 26-ամյակի անակնկալները

Մայիսի 13-ը տոնական է Նորայր Եղյանի համար: «Սիրուն Սոնա» սերիալում Մելիքի կերպարում հանդես եկող դերասանն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ անանուն մի շարք նվերներ է ստացել:

«Վերջին տարիներին տարեդարձիս օրը սկսվել եւ ավարտվել է նկարահանման հրապարակում: Այս անգամ որոշեցի այլ կերպ անցկացնել. կեսգիշերին ընկերներիցս մեկի տանն էինք հավաքվել: Նրանք իմ սիրելի ուտեստներն էին պատրաստել ու ինձ անակնկալի բերել: Լավ ժամանակ անցկացրինք: Առավոտվանից տանն եմ, որոշել եմ ընտանիքիս կողիքն մնալ ու գոնե այսօր ինձ շրջապատել հարազատներով: Քանի որ խստորեն հետեւում ենք մեկուսացման հորդորներին, խնջույք չենք կազմակերպելու»,- պատմել է Նորայրը:

Նորայր Եղյանը


Նվերների մեծ մասն անանուն է.«Ավտոմեքենայիս վրա նվերներ էին դրված, մի քանիսն էլ տուն էին ուղարկել: Հուսով եմ՝ մինչ օրվա վերջ կբացահայտեմ հեղինակին ու շնորհակալություն կհայտնեմ»:

Նորայր Եղյանը


Մտաբերել է ամենահիշարժան տարեդարձը.«Չեմ կարող մոռանալ 18-ամյակս: Ավագ դպրոցում էի սովորում եւ պատրաստվում էինք մեր Վերջին զանգին: Մայիսի 12-ին փորձի էինք, ընկերներս ամեն ինչ անում էին, որ ինձ վատ զգամ, կռվում էին հետս, անիմաստ բաներ անում, ջղայնացա եւ դուրս եկա դահլիճից, հետեւիցս իջան ներքեւ, մի կերպ համոզեցին, որ հետ գնամ: Դահլիճում արդեն ինձ փուչիկներով, խմիչքով ու տորթով դիմավորեցին: Շատ լավ օր էր, իրոք անկրկնելի հուշեր ունեմ այդ տարվա հետ կապված»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նորայր Եղյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին