×


«Հիմա այդ հաճույքից ինձ չեմ զրկում». Լիանա Ոսկերչյան

Վիրուսը եւ արտակարգ դրությունը հետաձգել են նաեւ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի գործնական ծրագրերը, սակայն հնարավորություն ստեղծել լրացնել ուսման բացը: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ հայաստանյան եւ լոնդոնյան մրցույթները շատ ժամանակ խլեցին իրենից:

«Բացակայություններիս եւ հագեցած առօրյայի պատճառով մի քիչ հետ էի մնացել առօրյա ռիթմից ու նաեւ դասերից: Հիմա շատերի նման առցանց դասերին եմ մասնակցում, նաեւ բացթողումները լրացնում»,-ասել է նա:

Լիանա Ոսկերչյանը


Լիանան սիրում է ստեղծագործել խոհանոցում.«Բազմիցս նշել եմ, որ շատ եմ սիրում պատրաստել, սակայն ժամանակս չէր ներում: Հիմա այդ հաճույքից ինձ չեմ զրկում: Պատրաստում եմ քաղցրավենիք, տարբեր ճաշատեսակներ: Քանի որ առողջ ապրելակերպի կողմնակից եմ, իսկ հիմա մարզասրահ հաճախելը խնդիր է, վերհիշել եմ իմ մանկության հոբբին. հեծանիվ ու անվաչմուշկ եմ քշում: Երաժշտական չորս գործիքի եմ տիրապետում: Նախասիրություններս ազատ ժամանակ չեն թողնում այլ զբաղմունքի համար»:

Լիանա Ոսկերչյանը


Նա պատմել է, որ այս մարտին նախատեսում էին քոլեջ բացել լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար, սակայն պանդեմիան խափանել է իրենց ծրագրերը. «Նրանք հնարավորություն կունենան մասնագիտություն ձեռք բերել: Տարածքը կա, թույլտվություն ունենք: Մնում է միայն կահավորման հարցը լուծել: Խոհարարական դասընթացներ են լինելու: Առաջինը հենց այդ մասնագիտությունն են սովորելու: Երեխաները շատ տաղանդավոր են, տարբեր արհեստներ են սովորում դպրոցում, բայց չեն մասնագիտանում, որպեսզի հետագայում կարողանան աշխատանք գտնել»,-BRAVO.am-ին ասել է Լիանան եւ հավելել, որ նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպեն:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լիանա Ոսկերչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին