×


«Բժշկին խնդրեցինք սեռը գրել թղթի վրա». Մարինան եւ Սեյրանը բալիկի են սպասում

Դերասան-ամուսիններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը սպասում են իրենց առաջնեկին: Ուրախալի լուրը BRAVO.am-ին հայտնել է ապագա մայրիկը, խոսել զգացողությունների մասին, նաեւ նշել՝ ինչպես են պարզել երեխայի սեռը:

«Շատ պատահական եմ իմացել լուրը, իսկ Սեյրանին առանձնահատուկ ձեւով եմ հայտնել: Դրա մասին չեմ ցանկանա բարձրաձայնել. մեր գաղտնիքն է»,-նշել է դերասանուհին եւ պատմել, որ երեխայի սեռն էլ նախ իմացել են երկու քույրերը. «Բժշկին խնդրել էինք սեռը չհայտնել մեզ, փոխարենը՝ գրել թղթի վրա: Մենք այն փոխանցեցինք քույրերիս, նրանք էլ այդ առիթով գեղեցիկ խնջույք կազմակերպեցին»:


Մարինայի խոսքով՝ բալիկի սպասելու լուրն իմանալուց հետո ինքն էլ, ամուսին էլ մտածել են, որ տղա են ունենալու.«Սեռն ընդհանրապես չէինք կարեւորում, քանի որ մեր առաջնեկն է, իսկ այն, որ իսկապես որդի ենք ունենալու, շատ զարմացրեց բոլորիս, շատ ուրախացանք»:


Դերասանուհին բավական թեթեւ հղիություն է տանում: Ասում է՝ հիշում է մեծերի այն խոսքը, որ հղիությունը հիվանդություն չէ եւ պետք չէ դրան հիվանդագին վերաբերվել.«Ապրում եմ իմ ակտիվ կյանքով, ուղղակի կարանտինը մի քիչ խանգարեց: Երբ թատրոնները վերաբացվեն, արդեն փորիկս տեսանելի կլինի, չեմ կարողանա ներկայանալ իմ դերերով, հուսամ՝ հղիությունից հետո անպայման կվերականգնեմ բոլոր դերերս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մնացականյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW