×


«Արդար չէ նրա հանդեպ». Լուսինե Թովմասյանի որդու 10 ամսականի լուսանկարները

Լուսինե Թովմասյանի ընտանիքը նախորդ ամիս իրականացրեց փոքրիկ Ալեքի ատամհատիկի արարողությունը: Պանդեմիայով պայմանավորված՝ հյուրեր չէին ընդունել, երեկ էլ տանը նշել են երեխայի տասն ամսականը:

Լուսինե Թովմասյանը՝ երեխաների հետ


Գեղեցկուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է տոնական օրվա լուսանկարները եւ խոստովանել, որ առաջնեկի ժամանակ այլ կերպ էր նախապատրաստվում:

Փոքրիկ Ալեքը


«Հիշում եմ՝ Արիանայի ամսական ծնունդները ինչպես էի նշում: Անպայման որեւէ թեմայով տորթ էի պատվիրում, զգեստն էլ անպայման պետք է համահունչ լիներ: Իսկ Ալեքի դեպքում նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ՝ ինչից է. քանի որ Ալեքը երկրորդ բալի՞կն է ( այս տեսակետը շատ ավելի տարածված է), թե՞ ես եմ արդեն մեծացել, եւ այդ ամենի հավեսը չունեմ : Բայց հոգու խորքում, միեւնույն է, մտածում եմ, որ արդար չէ»,-գրել է Լուսինեն եւ հետեւորդներից հետաքրքրվել նրանց փորձով:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին