×


«Այնպես չէ, որ ամաչում եմ». Լայանայի նոր զբաղմունքն ու չլուսանկարվելու պատճառը

Լայանան նոր զբաղմունք ունի. նրան գրավել է լուսանկարչությունը, իսկ իր ֆոտոխցիկի օբյեկտիվում ամենաշատը հայտնվում են երեխաները: Նոր ֆոտոշարքը երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոստովանել, թե ինչու ինքը չի լուսանկարվում:

«Ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ պատրաստվում եմ. հագուստն եմ ընտրում, կարում, վայրը, արեւի առկայությունը, արդեն բավական ֆոտոշարքեր եմ իրականացրել: Միտք է առաջացել պրոֆեսիոնալ ֆոտոապարատ ձեռք բերել եւ լուսանկարել երեխաներին. դա էլ արվեստի մի ճյուղ է: Ինչպես հասկանում եմ, որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու եւ այդ ընթացքում գուցե լուսանկարիչ դառնամ»,-նշել է Լայանան:

Ռոլանդ Պողոսյանը՝ երեխաների հետ


Վերջերս Լայանան միանման է հագցրել փոքրիկներին եւ փորձել ծաղիկների դաշտում գեղեցիկ լուսանկարներ ունենալ.«Աղջկաս հագուստը հիմնականում ես եմ կարում, սեւ նոր զգեստը մի գիշերում եմ կարել: Այժմ տրվել եմ երեխաների խնամքին եւ դաստիարակությանը: Երբ աշխատում ես, ժամանակդ չի հերիքում ամեն բան քո սրտով անել եւ ինքդ անել: Ի դեպ, հասկացել եմ, որ երեխային լուսանկարելիս չպետք է ասես՝ ինչպես կանգնի, ինչ անի, պարզապես պետք է սպասես այն կադրին, որն էլ կլինի յուրովի եւ գեղեցիկ»:

Վերջին շրջանի երեւէ լուսանկարում երգչուհին չկա.«Ես դեռ չեմ նկարահանվում նրանց հետ, քանի որ հղիությունից հետո դեռեւս չեմ վերադարձել իմ նախկին քաշին: Այնպես չէ, որ ամաչում եմ: Պարզապես գիրանալու հակում ունեմ եւ 20-ից ավելի կիլոգրամներ եմ ձեռք բերել հղիության ընթացքում: Այս ընթացքում էլ համեղ շատ ուտեստներ եմ պատրաստել, բայց չեմ կերել ոչինչ. հատուկ սննդակարգի եմ հետեւում եւ կարծում եմ՝ շուտով կլինեմ լուսանկարներում»,-պարզաբանել է նա եւ ավելացրել, որ այս շրջանում մարզասրահ գնալու հնարավորություն չունի. «Պարանով եւ օղակով եմ փորձում քաշ գցել: Բայց երբեմն ծուլանում եմ»:

Փոքրիկ Ռոբը


Խոսել ենք նաեւ երեխաների հարաբերությունների մասին.«Իրար շատ են սիրում: Աղջիկս տղայիս վերաբերվում է որպես խաղալիք, իսկ Ռոբը ուղղակի ապրում է Էլինայով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լայանան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW