×


«Ուզում էի հասկանալ՝ արդյոք մարդիկ կճանաչեն». Լիա Զախարյան

Լիա Զախարյանը որոշել է այս շրջանում արդիական «աքսեսուարներից» մեկն օգտագործել եւ իր պորտֆոլիոն հարստացնել տարբերվող նոր լուսանկարներով: Ֆոտոշարքը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ոչ միայն նոր կերպարի, այլեւ առօրյայի մասին:

«Քանի որ այժմ մեկս մյուսին տեսնում, շփվում, ճանաչում եւ համագործակցում ենք՝ փակ պահելով մեր դեմքի հիմնական մասը, որոշեցի այդպես էլ լուսանկարվել: Ընտրեցի հենց այս դիմակը, որ դեմքիս միակ խոսուն ու արտահայտիչ մասը լինեին աչքերս. ուզում էի հասկանալ՝ արդյոք մարդիկ կարողանում են աչքերից ճանաչել, նաեւ շատ էի ուզում իմ իրական տեսակից տարբեր կերպար ստանալ: Ես թեթեւ, ժպտերես, ակտիվ, «պուպսիկ» մարդ եմ: Ուզում էի մարտաֆիլմերի աղջկա կերպարով հանդես գալ»,-նշել է Լիան:

Լիա Զախարյանը


Դիմակն անհարմարություններ է ստեղծել.«Շատ շոգ էր, եւ եթե դիմակը մի քիչ էլ մնար դեմքիս, գուցե ցան առաջանար: Գոհ եմ աշխատանքից. լավ գործն ու գեղեցկությունը միշտ էլ զոհեր են պահանջում: Պատկերացում եմ՝ ինչքան դժվար է այն մարդկանց համար, ովքեր մշտապես աշխատում են դիմակով»:

Ամառային օրերը դերասանուհին փորձում է հնարավորինս հետաքրքիր անցկացնել. «Դեռ հնարավոր չէ ճամփորդել, ծով գնալ, այդ պատճառով էլ շաբաթը երեք անգամ առավոտյան ժամերին փորձում եմ լողավազան գնալ, երեկոյան էլ ընկերներիս հետ քայլում ենք, զրուցում: Օրվա մյուս մասը տանն եմ անցկացնում. ֆիլմեր եմ դիտում, գիրք կարդում: Շատ-շատ եմ սիրում լողալ, արեւայրուք ընդունել, լողավազան գնալիս միշտ պայքարում եմ հավասարաչափ արեւայրուք ունենալու համար»:

Լիա Զախարյանը


Այս շրջանում Լիան հասցրել է նկարահանվել Սարգիս Եղիազարյանի նոր տեսահոլովակում, որի պրեմիերան նախատեսված է հուլիսին.«Պետք է հանդես գայի երկու ներկայացումներում, նոր նախագծում, բայց աշխատանքներն անորոշ ժամանակով հետաձգվել են»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Lon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին