Վաղվանից դադարեցվում են ՀԱՊ տնօրենի պաշտոնում Արման Ծատուրյանի լիազորությունները, որոնք նա ստանձնել էր 2015 թվականին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային պատկերասրահը:
Արման Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին եւ աշխատակիցներին՝ հինգ տարիների համագործակցության համար:
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարեւորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ եւ կարեւոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ եւ այլն: Աշխատակիցներիս հետ պատիվ եմ ունեցել պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….»,-հաղորդագրությունում նշել է նա:
BRAVO.am


×
8,869





