×


«Ամեն բան կանեմ դրա համար». Էվա Խաչատրյան

«Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներն ավարտվել են, եւ Էվա Խաչատրյանն այս շրջանում ուզում է մի փոքր հանգստանալ, թեեւ, ինչպես նշում է, երկար դադարներն իր համար չեն: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ կարճ ժամանակով արտերկիր մեկնելու ցանկություն ունի:

Էվան նշել է, որ արտակարգ դրության պայմաններում աշխատել են ավելի զգույշ եւ զգոն.«Փորձել ենք շատ չգնալ այս ու այն կողմ, պահել ենք հակահամաճարակային բոլոր կանոնները»: Կարծում է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց, մաղթում է՝ բոլորը շուտ առողջանան:

Էվա Խաչատրյանը


Վստահ է՝ ստեղծված իրավիճակը պետք է օգտագործել ինքնաճանաչման եւ մտքերն ի մի բերելու համար.«Մեր կյանքում յուրաքանչյուր բան՝ լավ, թե վատ, տրվում է ինչ-որ բաներ հաղթահարելու, հասկանալու, գնահատելու, արարքները վերանայելու համար: Բուռն աշխատանքի ու ամենօրյա խառնաշփոթի մեջ մենք հաճախ կորցնում ենք մեզ, մեր իրական մտքերն ու ցանկությունները: Սա առիթ էր՝ ինքդ քեզ բացահայտելու»:

Խոստովանում է՝ առանց աշխատանքի չի կարող երկար դիմանալ.«Ճիշտ է՝ երբեմն գերհոգնում եմ եւ ուզում եմ հանգստանալ, բայց կարանտինային այս շրջանն ապացուցեց, որ առանց աշխատանքի չեմ կարող: Շատ երկար դադարից կարող եմ սթրեսային վիճակում հայտնվել. ես սիրում եմ զբաղված լինել, աշխատանքի մեջ լինել, շտապել: Երկար դադարներն ինձ համար չեն. առավելագույնը մեկ շաբաթով կարող եմ բացակայել քաղաքից՝ հանգստանալու համար»:

Էվա Խաչատրյանը


Հուսով է՝ հունիսի կեսերին կվերսկսեն ներկայացումների փորձերը, ինչին մեծ սիրով ու կարոտով է սպասում.«Իմ դերերից ամենաշատը սիրում եմ Աննայի կերպարը «Սեւ արկղ» ներկայացումում: Իսկ էկրանին, կարծում եմ, հեռուստադիտողն ինձ էլի կտեսնի: Վստահաբար, ամեն բան կանեմ դրա համար: Հուսամ՝ կլինեն նոր առաջարկներ, եւ կկարողանամ ներկայանալ հետաքրքիր դերերով»:

Ցանկանում է արտերկիր մեկնել.«Ուզում էի 20 օրով բացակայել երկրից, ինչը բարդ է այսօր: Առաջիկայում պարզ կլինի: Այսօր մտավախություններ բոլորն ունեն: Տպավորություն է՝ զրոյից է սկսվելու ամեն բան»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էվա Խաչատրյանի արխիվից եւ Swaggsttyle-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին