×


«Շատ եմ ուզում հարստանալ եւ կողքիններիս օգնել». Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյանը դարձել է 37 տարեկան, ինչի առթիվ, սակայն, մեծ խնջույք չի կազմակերպել՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը:

«Կեսգիշերին, ավանդույթի համաձայն, ինձ շնորհավորել են կինս, մայրս եւ որդիս: Նրանք փուչիկներով եւ փոքրիկ տորթով հիշեցրին, որ տարեդարձիս օրն է»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը:

Վարդան Հովսեփյանի ընտանիքը


Վարդանը նախորդ տարեդարձերը բազմամարդ են անցել.«Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ շատ մտերիմ հարազատներով հավաքվեցինք եղբորս տանը: Առհասարակ, սիրում եմ նշել տարեդարձս կամ որեւէ խնջույքի մաս կազմել, որովհետեւ կարծում եմ՝ իրար տեսնելու եւ կարոտն առնելու լավագույն տարբերակն է իրար գլուխ հավաքվելը»:

Երազանքների մասին խոսելիս դերասանը նշել է.«Ցանկություններս շատ են, բայց մի բան, որ տեսնում եմ այսօրվա կենցաղում որպես առաջնահերթ եւ անհրաժեշտ միջոց՝ փողն է, հետեւաբար, շատ եմ ուզում հարստանալ եւ կողքիններիս օգնել»:«Շիրազի Վարդը» սերիալում նկարահանվելուց բացի, Վարդանն այս շրջանում ժամանակի մեծ մասը տրամադրում ընտանիքին: Ասում է՝ նրանց հետ ցանկացած զբաղմունք հաճելի է:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Հովսեփյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW