×


«Ամուսինս Ռոբերտի համար լավ օրինակ է». Անի Դաշյանի որդու 4-ամյակի նվերներն ու քույր ունենալու ցանկությունը

Անի Դաշյանի եւ Լյուդվիգ Կարապետյանի որդին` Ռոբերտը, դարձել է 4 տարեկան: Ընտանիքի հետ Մոսկվայից Երեւան բնակության տեղափոխված հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է կարանտինային առօրյայի, որդու նախասիրությունների եւ կրկին մայրանալու ցանկության մասին:

«Տարեդարձի առթիվ մի շարք խաղալիքներ, հագուստ եւ, ինչպես ինքն է ասում, «նաստայաշիյ մոտոցիկլ» է նվեր ստացել (ծիծաղում է,-հեղ.): Մեր հարազատները` սիրելի հորաքույրը Միացյալ Նահանգներից, տատիկ-պապիկները, քեռիներն, իրենց նվերներն ուղարկեցին ու զանգահարելով շնորհավորեցին: Փորձեցինք արտակարգ դրության պայմաններում երեխայի ծննդյան օրը տոնի վերածել, դրական լիցքեր ու լավ տրամադրություն փոխանցել»,- պատմել է Անին:

Ռոբերտը


Տորթը փոխարինել են թխվածքաբլիթներով. «Միայն երեքով էինք եւ մեծ տորթ չէինք պատրաստել: Ֆրանսիական մակարուններ էինք պատվիրել, որոնց վրա Ռոբերտիս սիրելի «Նինձյա կրիան» մուլտֆիլմի հերոսներն էին: Վերջերս մեր բալիկն այնքան է տարվել նրանցով, որ երբ անծանոթ մարդիկ հարցնում են անունը, պատասխանում է՝ Ռաֆայելլո: Այսքանով չենք սահմանափակվում. ես դարձել եմ նույն մուլտֆիլմի հերոսներից Էյփրիլը, իսկ մեր պապան՝ Դոնատելլոն:): «Նինձյա կրիաներն» արդեն դարձել են մեր ընտանիքի անդամները: Ծննդյան օրն էլ մեր բալիկի հավաքածուն համալրվեց նորերով, որոնք ամեն օր իր հետ քնում եւ արթնանում են»:

Անին ասում է՝ Ռոբերտը շփվող, գերակտիվ ու բարի բալիկ է.«Բոլոր ծանոթ-անծանոթներին սիրում է, իր համար բոլորը լավն են»: Տղայի խնամքով միայնակ է զբաղվում.«Համամիտ եմ այն մտքի հետ, որ երեխային դաստիարակելու համար հատուկ մեթոդներ պետք չեն. նրանք հետեւում են ծնողների օրինակին, տղա երեխան՝ հատկապես հոր: Ուրախ եւ հպարտ եմ, որ ամուսինս Ռոբերտիս համար լավ օրինակ է: Տղաս շատ է ուզում է քույրիկ ունենալ, իհարկե՝ մենք էլ: Հուսանք՝ այս վտանգավոր ժամանակները շուտ կանցնեն, ու ավելի լուրջ կմտածենք այդ ուղղությամբ»:

Անի Դաշյանը՝ որդու հետ


Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով փոխված առօրյայից.«Մեր օրերը անցնում են շատ լարված, դեպրեսիվ եւ միապաղաղ: Ինձ համար սա մղձավանջային երազ է, ու շուտով արթնանալու ենք քնից եւ անցնելու մեր նախկին առօրյային: Ամեն դեպքում հուսով եմ, որ Աստված այս անգամ էլ կների մեզ՝ մեր այսքան չարության համար ու կտա հնարավորութուն նախկին կյանքին վերադառնալու, հանգիստ փողոց դուրս գալու, մեր հարազատներին տեսնելու, գրկախառնվելու ու համբուրելու»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Դաշյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին