×


«Դրանք ընկալելու համար սիրահարված լինել պետք չէ». Թամարա Գեւորգյան

Թամարա Գեւորգյանն իր նոր ֆոտոշարքն իրականացրել է օրեր առաջ՝ Տավուշի մարզում: Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ գաղափարն իրենն է եղել, բայց, իհարկե, ամեն ինչ համաձայնեցրել է լուսանկարչի հետ:

«Քարի լճի շրջակայքում ենք իրականացրել լուսանկարահանումը: Տավուշի շշմելու բնությունն ապահովեց ֆոտոշարքի հաջողված լինելը: Ի սկզբանե միայն գյուղական աղջկա կերպարն էր որոշված: Մյուսները տեղում ենք մտածել: Շատ հետաքրքիր, ստեղծագործական ու բավական գունեղ օր ենք անցկացրել»,-պատմել է նա` հավելելով, որ նմանատիպ կերպարներով դեռ հանդես չէր եկել:

Թամարա Գեւորգյանը


Ինչպես նշել է, միաձուլել են սեքսուալությունն ու համեստությունը. «Գյուղական, բայց համարձակ աղջկա կերպարը, որում իրար հակասող երկու բեւեռ կա, ինձ հետաքրքիր թվաց: Այո, այն իրական չէ, եւ հենց դրանում է գրավչությունը: Առհասարակ, ինձ դուր է գալիս, երբ նյութի մեջ կոնֆլիկտ կա»:Իր ու լուսանկարչի որոշմամբ՝ լուսանկարները ոչ մի տեսակի մշակման չեն ենթարկվել: Իսկ աշխատանքի բարդություններից առանձնացրել է դժվարանցելի վայրերն ու մեծ մոծակները:

Թամարա Գեւորգյանը


Հետաքրքրվել ենք նաեւ, թե որն է վերջին շրջանի իր հուզական գրառումների պատճառը.«Հոգեվիճակս նույնն է, ուղղակի ունենք ժամանակակից շշմելու գրողներ, ովքեր այնքան ճիշտ են փոխանցում հույզերը թղթին, որ դրանք ընկալելու համար սիրահարված լինել պետք չէ»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ arm-yans-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին