Նոր Զելանդիայի կառավարությունն ընտրել է դեռահասների համար համացանցի անվտանգության մասին հեռուստատեսային գովազդի արտասավոր տարբերակ: «The Guardian»-ը գրում է՝ էկրանին ժպտերես, բայց մերկ դերասանների հանկարծակի հայտնվելը սենսացիա է դարձել:
Այդ գովազդը յուրաքանչյուր ծնողի եւ դեռահասի ամենավատ մղձավանջ կարող է հիշեցնել: Մեծահասակների համար նախատեված ֆիլմի երկու դերասաններ՝ բոլորովին մերկ, թակում են մի կնոջ տան դուռը եւ ասում նրան՝ «Ողջույն, Ձեր որդին առցանց մեզ է նայում»:
«Keep It Real Online» արշավի շրջանակում ստեղծված նոր տեսահոլովակում դերասանները, ովքեր ձեւացնում են, թե պոռնո աստղեր են, կնոջը պատմում են, որ նրա որդին հետեւում է իրենց տեսահոլովակներին համակարգչով, հեռախոսով ու այլ գաջեթներով:
Կադրը՝ գովազդային հոլովակից
Դերասանուհին բացատրում է.«Մենք նկարահանվում ենք մեծահասակների համար, իսկ Ձեր որդին երեխա է: Նա չգիտի, թե իրականում ինչպես են կառուցվում հարաբերությունները», իսկ դերասանը՝ հավելում.«Այո, իրականում ես այդպես չեմ վարվում, ինչպես ֆիլմերում»:
Գովազդում հենց այդ պահին ներս է մտնում երեխան՝ գաջեթը ձեռքին, եւ կինը հասկանում է՝ ժամանակն է զրուցել այս մասին: Գովազդը նկարահանվել է նորարարական մոտեցմամբ, քանի որ այս խնդիրը բավական արմատական է հատկապես Նոր Զելադիայում:
2019 թվականի դեկտեմբեր ամսվա զեկույցի համաձայն՝ երիտասարդ նորզելանդացիներն օգտագործում են համացանցը՝ որպես իրենց առաջին եւ հիմնական գործիք՝ սեքսի մասին տեղեկություն ստանալու համար, մինչդեռ երկրում դիտվող ամենատարածված պոռնոգրաֆիկ հոլովակների մեկ երրորդում ներկայացվում են ոչ փոխհամաձայնեցված գործողություններ:
«Ծնողները պետք է առանց վարանելու զբաղվեն այս հարցերով: Նրանք իրենց երեխային նման իրավիճակներից ապահովագրելու լավագույն տարբերակն են: Պետք չէ տալ բոլոր հարցերի պատասխանները, բայց ձեր երեխային աջակցելը եւ այդ «ջրերում լողալիս» ուղղորդելն իսկապես մեծ բան կփոխի նրա կյանքում»,-ասում է Հիլարի Նգան Քին՝ «Motion Sickness» գովազդային գործակալության խոսնակը:
Առաջին անգամ չէ, երբ Նոր Զելանդիայի կառավարությունը հումորային գովազդ է նկարահանում՝ հասարակությանը լուրջ հաղորդագրություն փոխանցելու համար: Ամենատարածվածներից է նաեւ խմիչքի մի գովազդ, որտեղ երիտասարդը պատկերացնում է զրույց «ուրվական» ընկերոջ հետ ՝ ավտովթարից հետո: Մեկ այլ հոլովակում ռեժիսորը երգիծական կերպով կոչ է անում նորզելանդացիներին աջակցել ռասիզմի դեմ իրականացվող բարեգործական աշխատանքներին:
BRAVO.am
Աղբյուրը՝ theguardian.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: