91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հանրահայտ կոմպոզիոտր եւ դիրիժոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հայտնել է Corriere della Sera:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ անվանի երաժիշտը մահացել է այս գիշեր՝ Հռոմում:
Էնիո Մորիկոնեն մեր ժամանակների ամենահայտնի կինոկոմպոզիտորներից մեկն էր: Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի եւ սերիալի համար։ Որպես կոմպոզիտոր՝ հինգ անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար, 2016-ին՝ Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակը» ֆիլմի սաունդթրեքի համար: 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» եւ «Գրեմմի» մրցանակների։
Մորիկոնեն երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մի անգամ Ամերիկայում», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արեւմուտքում», «Առաքելություն», «Մալենա», «Անձեռնմխելիները», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ազատագրված Ջանգոն», «Գարշելի ութնյակը», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ»։
BRAVO.am


×
6,898







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: