×


«Մեր պլաններում նաեւ մկրտությունն էր». ինչպես է անցել Լիդիայի եւ Գագիկի որդու 1-ին տարեդարձը

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանն իրենց կրտսեր որդու՝ Դավիդի (ուղղագրությունը պահպանված է) առաջին տարեդարձի օրը կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը: Տոնական օրվա լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

«Պլանավորել էինք ավելի մեծ շուքով տոնել 1-ամյակը՝ իրականացնելով նաեւ մկրտության եւ ատամհատիկի արարողությունները: Սակայն համավարակի պատճառով ամեն ինչ մեր ծրագրածով չեղավ: Մեր տղայի տարեդարձը նշեցինք ամառանոցում՝ նեղ շրջապատով, կազմակերպեցինք նաեւ ատամհատիկի արարողությունը»,-պատմել է Լիդիան:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանն՝ իրենց որդու հետ


Լիդիան խոստովանել է, որ մոռացել էին արարողության համար նախատեսված պարագաները, եւ մասնագիտությունները գրել են թղթերի վրա.«Սիրում եմ, երբ երեխայի առջեւ մասնագիտությունները խորհրդանշող առարկաներն են դնում: Պատահականության սկզբունքով ընտրեց «ճարտարապետ» գրությամբ թուղթը, հետո նկատեցինք, որ «հոգեբան» գրությամբ թուղթն էլ ընկել է դիմացը»:

Դավիդի առաջին տարեդարձին


Դավիդի բոլոր հյուրերը ուրախ ժամանակ են անցկացրել նրա հետ: Դերասանուհին նշել է, որ երեխաները դուրս չէին գալիս լողավազանից: Իսկ թե ինչ երազանք ունեն, անկեղծորեն պատասխանել է.«Հարցից հետո միայն հասկացա, որ տորթի մոմերը փչելիս պետք էր երազանք պահել. դա էլ էի մոռացել (ծիծաղում է,-հեղ.): Ծնողի համար ամենամեծ երազանքն, իհարկե, միշտ իր ներսում է՝ երեխաները լինեն առողջ, վայելեն իրենց խաղաղ եւ անհոգ մանկությունը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդիա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport