×


Աստղիկի եւ Դավիթի կրտսեր որդու ջունգլիական 1-ամյակը

Գլենդելում բնակություն հաստատած դերասան-ամուսիններ Դավիթ Թադեւոսյանը եւ Աստղիկ Խաչատրյանը նշել են իրենց կրտսեր որդու՝ Մարկի առաջին տարեդարձը՝ նույն օրը կազմակերպելով նաեւ ատամհատիկի արարողությունը: Տղայի մեկամյակի լուսանկարներն ու մանրամասները զույգը վստահել է BRAVO.am-ին:

«Որոշել էինք մեծ շուքով նշել, բայց այս համավարակը, ինչպես շատերին, մեզ էլ խանգարեց։ Մեր ընկերների շրջանակը բավական մեծ է, կուզեինք հրավիրել բոլորին, բայց դե, անհնար էր, եւ ուզում եմ նրանց ներողամտությունը հայցել»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին:

Դավիթ Թադեւոսյանը՝ որդու հետ


Տորթն ու խնջույքի մյուս պարագաները ջունգլիի թեմատիկայով են եղել, գերակշռել է կանաչ գույնը.«Ամառային տրամադրությամբ, բավական գեղեցիկ եւ ուրախ էր ստացվել։ Մենք շատ ուրախ էինք, դե, Մարկը քանի որ փոքրիկ է, շատ բան չի հասկացել ու չի էլ հիշի:)»:

Ատամհատիկի արարողության ընթացքում տղան որոշել է ընտրել բժշկի մասնագիտությունը:

Աստղիկ Խաչատրյանը՝ որդու հետ


Աստղիկն ասել է, որ համավարակի պայմաններում փորձում են հնարավորինս հետաքրքիր անցկացնել օրերը, բայց հիմնականում տանն են լինում.«Մարկն օր օրի նոր բաներ է անում, Արեգիս հետ նկարում ենք, շախմատ խաղում, ֆիլմեր դիտում: Բոլոր մայրերի պես, ես էլ փորձում եմ այս դժվար ժամանակներում մի փոքր հետաքրքիր դարձնել երեխաների առօրյան։ Դավիթն աշխատում է. 2 նոր նախագիծ է ուզում սկսել, սպասում ենք կորոնավիրուսը նահանջի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport