×


«Տխրել եմ 20 տարեկանից 30-ն ընկած հատվածում». Յանա Դանիելյանի հուզմունքի առիթն ու 32-ամյակը չնշելու պատճառը

Յանա Դանիելյանը դարձել է 32 տարեկան: Հաղորդավարուհու տոնական օրը սկսվել է ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի եւ դստեր շնորհավորանքով: BRAVO.am-ին հոբելյարն ասել է, որ եզակի դեպքերից է, որ տարեդարձի առթիվ թեկուզ սակավամարդ հավաքույթ չի կազմակերպել:

«Քանի որ այն մարդիկ, որոնց ցանկանում էի այդ օրը կողքիս տեսնել, չէին կարողանալու ներկա լինել, իսկ այն վայրում, որտեղ նախապես մտածել էի տոնել, չէր թույլատրվում հավաքույթ կազամկերպել, որոշեցինք ոչինչ էլ չանել: Երբ այս ամենն ավարտվի՝ կապ չունի ամիսն ու օրը, մի բան կմտածենք»,- ասել է նա:

Յանա Դանիելյանը


Ավանդույթը չեն խախտել.«Սուրենն ու Ադելը կեսգիշերին տորթով, ծաղիկներով ու գեղեցիկ նվերներով հուշեցին, որ արդեն տարեդարձիս օրն է: Աղջիկս ինձ համար բացիկ էր պատրաստել: Չեմ թաքցնի՝ շատ տպավորիչ էր, հուզվել էի»,-նշել է Յանան:

Տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահում.«Վերջին տարիներին եմ հասկացել, որ երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնք աստիճանաբար իրագործվում են: Լինի տորթի մոմ, թե եկեղեցում վառվող՝ միայն շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչն ինձ կայնքը տվել է: Այս անգամ էլ շնորհակալություն եմ հայտնել Աստծուն, որ ինձ նման կյանք է շնորհել»:

30-ից հետո ավելի է գնահատում կյանքը.«Տխրել եմ 20 տարեկանից 30-ն ընկած հատվածում. երկու թիվը չեմ սիրում:): 30-ից հետո ավելի եմ սիրում եւ անհամբերությամբ եմ սպասում ծննդյանս օրերին: Մի փոքր թախծում եմ՝ վերհիշելով ապրածս կյանքը, մանկությունս, որ չի կրկնվի, այն մարդկանց, ովքեր այլեւս մեզ հետ չեն»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին