×


«Ինչ լավ է, որ քեզ ունեմ». Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ամուսնու տարեդարձին

Անցնող շաբաթը Լուսինե Թովմասյանի ընտանիքի համար տոնական էր: Նախ՝ 11 ամսական է դարձել նրանց որդին՝ Ալեքը, ինչի առթիվ արված լուսանկարները գեղեցկուհին հրապարակել է Ինստագրամի իր էջում եւ գրել.«11 ամիս է, ինչ այս հրաշքը մեզ հետ է»:

View this post on Instagram

11 ամիս է ինչ այս հրաշքն արդեն մեզ հետ է #familyfirst #myson #11monthsold

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Հետո արդեն Լուսինեն սեր է խոստովանել ամուսնուն՝ Արթուր Հովհաննիսյանին, վերջինիս ծննդյան տարեդարձի առթիվ:

«Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց մյուս կողմից էլ բոլոր ասելիքներս շատ իմն ու քոնն են, մերն են, անձնական են: Իսկ դու այն մարդկանցից ես, ով չի սիրում ցույց տալ, էլ ուր մնաց՝ հանրայնացնել այն, ինչ իմն ու քոնն է, մերն է, անձնական է: Ես շատ երջանիկ կին եմ քո կողքին: Ինչ լավ է, որ քեզ ունեմ: Սիրում եմ քեզ»,-գրել է Լուսինեն:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին