×


«Ամեն օր ենք իրար ապացուցում, որ սիրում ենք». Արմենի եւ Նարեի ընտանիքը 2 տարեկան է

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի ընտանիքը երկու տարեկան է: 2018 թվականին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պսակադրված զույգը վայելում է ընտանեկան ներդաշնակ կյանքն ու առաջնեկի՝ Մարկի ներկայությունը: Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ Արմենն օրինակելի ամուսին եւ հայր է:

«Երկու տարի է անցել, բայց կարծես մի ողջ հավերժություն միասին անցկացրած լինենք: Ժամանակն ակնթարթի պես է անցնում: Երջանիկ պահերով լի տարիներ ենք ապրել՝ հետաքրքիր, սպասված եւ անսպասելի ակնթարթներով լի: Ամենամեծ ձեռքբերումը մեր որդին է՝ Մարկը, որը շուտով մեկ տարեկան կդառնա»,- պատմել է Նարեն:

Արմեն Սարգսյանը եւ Նարե Համբարձումյանը


Հաճախ են հիշում հարսանիքի օրը.«Մեր բոլոր օրերն ենք սիրում հետաքրքր եւ հագեցած անցկացնել: Ափսոս կլիներ մեզ համար այդքան կարեւոր օրը հենց այնպես անցկացնել. երեկոյան միասին ընթրել ենք: Շատ ենք հիշում մեր հարսանքը, ողջ օրը մտաբերում էինք, թե երկու տարի առաջ այդ ժամին ինչ էինք անում, հաճախ ենք նաեւ տեսաերիզը դիտում եւ վերհիշում ամեն պահը»:

Բացի ամուսիններ լինելուց, նաեւ լավ ընկերներ են, ինչը շատ են կարեւորում.«Շատ նման ենք, երբեմն Արմենն ասում է, որ իր աղջիկ տեսակն եմ, նույնիսկ մեր համաստեղության նշանն է նույնը: Շատ դրական ենք, մեր տանը հումորն է իշխում, ինչն առողջ հարաբերությունների համար ամենակարեւորն է, ուզում ենք մեր տղան դրական միջավայրում մեծանա: Արմենից դեռ դժգոհություններ չունեմ (ծիծաղում է,-հեղ.): Ամեն օր ենք իրար ապացուցում, որ սիրում ենք, չենք ընդունում ամպագորգոռ, ձեւական արտահայտությունները: Ըստ իս՝ խոսքն ամեն ինչ հասարակացնում է, զգացմունքները պետք է ցույց տրվեն վերաբերմունքով: Մեր ծանոթության առաջին իսկ օրից զգացել եմ, որ սիրված եմ, ու սիրում եմ»:

Արմեն Սարգսյանը եւ Նարե Համբարձումյանը


Վեճերից խուսափում են.«Մեծ վեճեր մեր ընտանքում չեն եղել ու, կարծում եմ, չեն էլ լինի: Հաճախ ենք տարբեր թեմաների շուրջ տարաձայնություններ, քննարկումներ ունենում, բայց դրանք վեճերի չեն հասնում»,- պատմել է Նարեն:

Խոսել ենք նաեւ կորոնովիրուսի պատճառով փոխված առօրյայից.«Փորձում ենք խստորեն պահել արտակարգ դրության կանոնները: Առաջին իսկ օրվանից շատ զգուշավոր ենք եղել, բայց երեխային ոչ մի օր չենք զրկել մաքուր օդից, զբոսանքներից. դրանք շատ օգտակար են ու խիստ անհրաժեշտ: Մարկի հետ օրը հագեցած է անցնում. միասին խաղում ենք, մուլտֆիլմեր դիտում, նոր բաներ սովորում: Այս օրերին մարզասրահ եմ հաճախում՝ նույնպես պահելով բոլոր կանոները: Շատ գործեր հետաձգվեցին, երեւի աշնանը նոր կիրագործվեն: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց իմ վերադարձը շատ հետաքրքիր եւ նորություններով լի կլինի»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին