×


«Ժորիկ, մերոնքականներից չեն գողանում». Ինչպես է Գալուստյանն «իրենով անում» Քարդաշյանի հետեւորդներին

Շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է գրավում Քիմ Քարդաշյանի միլիոնավոր հետեւորդներին՝ առանց բացառության:):

«Փողոցային հատուկ մոգություն՝ մեր ժամանակների մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից: Եվ նրա՝ Քիմ Քարդաշյանի հետեւորդներին գողանալու հնարքը: Հնարքին պետք է մանրակրկիտ պատրաստվել, մի փորձեք կրկնել տանը»,-գրել է Միխայիլ Գալուստյանը:

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Զվարճալի տեսանյութն անտարբեր չի թողել Գարիկ Մարտիրոսյանին:
«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում»,- մեկնաբանություններում գրել է հումորիստը:

Նշենք, որ Ինստագրամում Քիմ Քարդաշյանը 179 միլիոնից ավելի հետեւորդ ունի, Միխայիլ Գալուստյանի հետեւորդների թիվը 12 միլիոն է։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին