×


«Այն այլեւս գոյություն չունի». Էմմա Մկրտչյանը՝ անձնականի եւ նոր ֆոտոշարքի մասին

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ լուսանկարահանումն իրականացրել են Սեւանում:

«Մտահղացումն իմն էր, բայց լուսանկարիչն ու դիմահարդարն ինձ շատ ոգեւորեցին: Ընդամենը մի քանի ժամում կարողացանք ստանալ միմյանցից տարբերվող կերպարներ»,-նշել է նա:

Էմմա Մկրտչյանը


Էմման նաեւ պատմել է, որ այս օրերին ազատ ժամանակը լրացնում է անգլերենի պարապմունքներով, ֆիլմեր դիտելով եւ սիրելի գրքերը վերընթերցելով.«Փորձում եմ ընկերներիս հետ ճանաչողական այցեր կազմակերպել դեպի Հայաստանի տարբեր մարզեր: Վերջին շրջանում բավական ակտիվ եմ համացանցում, ինչի շնորհիվ լավ մեկնաբանություններ եմ ստանում, որոնք էլ ինձ ոգեւորում են նոր մտահղացումներս իրագործել»:

Էմմա Մկրտչյանը


Դերասանուհին խոստովանել է, որ անչափ կարոտել է թատրոնը, հույս ունի՝ շուտով կվերսկսեն փորձերը.«Նաեւ սերիալում նկարահանվելու առաջարկ ունեմ, սակայն նկարահանումները հետաձգվել են՝ համավարակով պայմանավորված»:

Էմմա Մկրտչյանը


Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ ինչ նորություններ կան անձնական կյանքում. «Նախընտրում եմ ոչինչ չխոսել այդ թեմայով, քանզի այն այլեւս գոյություն չունի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նվարդ Թերզիբաշյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW