Վերջին երկու օրերին Երեւանի փողոցներում շրջող արտասովոր մեքենան դարձել է անցորդների ու վարորդների քննարկման գլխավոր թեման։ Ապակեպատ «սենյակ-տնակը», որն իրականում շրջիկ ինստալյացիա է, կրում է խոսուն ուղերձ՝ «PROFAL․ ձայնամեկուսիչ է»։
Արշավի առաջին օրը երեւանցիներն ականատես եղան իր ննջասենյակում խաղաղ ու հանգիստ քնած աղջկա, ով անտեսում է քաղաքի աղմուկն ու եռուզեռը։ Արդեն հաջորդ օրը տնակը վերածվել էր հարմարավետ հյուրասենյակի, որտեղ տղամարդը լռության մեջ թերթ էր ընթերցում։ Այս կերպ ընկերությունը ցույց է տալիս, որ PROFAL-ի պատուհաններն ունեն բարձր ձայնամեկուսացում, ու դրանցից այն կողմ կատարյալ հանգստություն է։
PROFAL-ը, որը հիմնադրվել է 2002 թվականին, այսօր հայկական շուկայի առաջատարն է ալյումինե դռների եւ պատուհանների արտադրության ոլորտում։ Իր 24-ամյա գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 35,000 նախագիծ՝ դառնալով հազարավոր ընտանիքների ու բիզնեսների վստահելի գործընկերը։
Հայկական արտադրանքն այսօր մրցունակ է նաեւ միջազգային շուկայում. PROFAL-ն իր արտադրանքն ու ծառայություններն արտահանում է աշխարհի շուրջ 10 երկրի 15 քաղաք, այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Կանադա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։
Սա PROFAL-ի առաջին նմանատիպ լայնամասշտաբ արշավը չէ։ Դեռ 2024-ի ձմռանը Երեւանի փողոցներում հայտնվեցին «Թանկը դու ես» խորագրով գովազդային վահանակներ, որոնք սիրվեցին ու արագորեն տարածվեցին։ Այդ արշավի հիմքում ընկած էր կարեւոր մի փիլիսոփայություն. PROFAL-ի համար ամենաթանկն իր հաճախորդներն են, եւ ընկերությունը յուրաքանչյուր դետալ ներդնում է իր արտադրանքում մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։


×
167





