×


«Երջանկության առավելագույն վիճակ». Դավիթի եւ Աննայի առաջին լուսանկարները դստեր հետ

Հուլիսի 4-ից Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը վայելում են իրենց առաջնեկի ներկայությունը։ Դերասանուհին դստեր եւ ամուսնու հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցվում են «Երջանկության առավելագույն վիճակ» մակագրությամբ:

Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանն՝ իրենց դստեր հետ


Նշենք, սակայն, որ ամուսինները չեն շտապում ցույց տալ երեխայի դեմքը, եւ լուսանկարների խմբագրման ծրագրի օգնությամբ փակել են այն: 

Դավիթ Աղաջանյանը՝ դստեր հետ


Ինչպես երեւում է Աննայի սոցցանցային էջերից, նորաթուխ մայրիկը վերադարձել է ակտիվ կյանքի. դստեր հետ զբոսանքի է դուրս գալիս, լողավազան եւ ժամանցի այլ վայրեր այցելում։

BRAVO.am
Լուսանկարները՝ Sargsyan Photograph-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW