×


«Ուրիշ պլաններ ունեի այդ օրվա հետ կապված». Սիրուն Մինասը՝ նորածին որդու մասին

Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը եւ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես արդեն հայտնել ենք, ծնողներ են դարձել: Երեխան լույս աշխարհ է եկել հուլիսի 14-ին՝ 3.4 կգ քաշով եւ 52 սմ հասակով:

«Լրիվ ուրիշ պլաններ ունեի երեկվա հետ կապված, բայց եթե ՇԵՖն ասում ա՝ գնացինք ծննդատուն, ուրեմն գնացինք ԾԸ -ՆԸՆ -ԴԱ-ՏՈՒՆ»,- ծննդաբերությունից մեկ օր անց սոցցանցային իր էջերում ահա այս գրառմամբ էլ Սիրունը հետեւորդների հետ կիսվել է բարի լուրով:

Զույգի առաջնեկը տղա է:
2019 թվականի հունիսին պսակադրված զույգը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ երեխայի սեռը կպարզեն նրա լույս աշխարհ գալու օրը. երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էին առանձնացրել:

BRAVO.am
Լուսանկարները՝ Սիրուն Մինասի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW