×


Սիրուն Մինասը մայրացել է

BRAVO.am-ի տեղեկություններով՝ պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը եւ Ռաֆայել Վարդանյանը ծնողներ են դարձել: Սիրունը բարի լուրը դեռ չի հայտնել Ինստագրամում բազմաթիվ հետեւորդներին, միայն ժամեր առաջ իր էջի Սթորի բաժնում աստվածաշնչյան տողեր է հրապարակել:

2019 թվականի հունիսին պսակադրված Սիրունը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ երեխայի սեռը կպարզեն նրա լույս աշխարհ գալու օրը. երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էին առանձնացրել:

Նորածնի սեռը եւ այլ մանրամասներ առաջիկայում կփորձենք պարզել նորաթուխ մայրիկից:

Սիրուն Մինասը՝ մայրիկի եւ ամուսնու հետ


Շնորհավորում ենք զույգին՝ ծնողներ դառնալու կապակցությամբ՝ նրանց առաջնեկին եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթելով անհոգ մանկություն եւ խաղաղ երկինք:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW