Սյուզի Մելիքյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ համավարակով պայմանավորված՝ այս անգամ մեծ խնջույք չի նախաձեռնել, փոխարենը մի քանի օր է տոնել:
«Շատ լավ օրեր եմ անցկացրել: Հարազատ, մտերիմ մարդկանց հետ սկսել ենք նշել կեսգիշերից եւ մինչեւ լուսադեմ ուրախացել ենք: Հաջորդ օրն էլ առանձնատանը խնջույք էինք կազմակերպել սահմանափակ թվով մարդկանցով: Այս տարի 3-4 օր նշել եմ ծնունդս»,-ասել է նա:
«Ալադին»-ի թեմատիկայով տորթը
Անակնկալների պակաս չի ունեցել.«Սոցցանցերում եւս դրական եւ անկեղծ բազում խոսքեր եմ լսել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հիշել եւ շնորհավորել են»,-նշել է Սյուզին:
Հետեւում է հակահամաճարակային կանոններին.«Կարանտինն անցկացրել եմ, ինչպես բոլորը: Հուսամ՝ շուտով կկարողանանք ավելի հանգիստ ապրել եւ, ինչո՞ւ ոչ, կյանքին այլ աչքերով նայել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: