×


Ինչպես չարժե հագնել կիսաշրջազգեստը. 5 հակաթրենդ

Երբեմն նույնիսկ ամենանորաձեւ իրերից անհաջող կերպար կարող է ստացվել. միայն գեղեցիկ հագուստ ընտրելը բավարար չէ, պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել: Եվ նույնիսկ թույլատրելի համադրություններում կան որոշակի միտումներ, որոնք ձեր կերպարն ավելի նորաձեւ կդարձնեն:

Կարճ կիսաշրջազգեստ եւ բաց տոպ

Ե՛վ կարճ կիսաշրջազգեստը, եւ՛ բաց տոպը նորաձեւ են, սակայն նախընտրելի չէ դրանք համադրել, եթե չեք ուզում չափից ավելի բաց ու անկեղծ կերպարով լինել: Կարելի է ընտրել բաց ոտքեր-փակ ուսեր տարբերակը, եւ հակառակը:


Այսպես ավելի լավ է.


Երկար փեշ եւ սանդալներ

Երկար փեշը նույնպես չի դադարում լինել նորաձեւ, բայց շատ կարեւոր է այն համադրել ճիշտ կոշիկների հետ: Տափակ կոշիկները լավագույն տարբերակը չեն. այդ դեպքում ուրվագիծը կծանրանա, իսկ կերպարը կկորցնի կանացիությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ կիսաշրջազգեստը սկսվի գոտկատեղից, հակառակ դեպքում համամասնությունները կխախտվեն, եւ ոտքերը կարճ կերեւան:


Մատիտ-կիսաշրջազգեստ եւ կիպ բլուզ

Կիպ գրկող ձեւվածքներն այս պահին նորաձեւ չեն եւ վերջին միտումներին շարունակում է համապատասխանել ազատ ոճի հագուստը: Սակայն «մատիտ» փեշն արդեն դարձել է դասական եւ միշտ արդիական է: Այս տեսակի փեշերը համադրելի չեն կիպ բլուզների հետ. մի շարք ոճաբաններ կարծում են, որ նման պատկերը կարող է ամբողջովին փչացնել ձեր տեսքը:



Միդի կիսաշրջազգեստ եւ թափվող բլուզ

Միդի փեշը նախատեսված է գեղեցիկ համամասնություններ ձեւավորելու համար, բայց դրա համար հարկավոր է գոտկատեղում տեղավորել բլուզը, հակառակ դեպքում մարմինը տեսողականորեն կբաժանվի երկու մասի, իսկ ուրվագիծը կդառնա ավելի լայն: Ցածրահասակ կանայք այս սխալի դեպքում կթվան պարկի մեջ: Այսպիսի համադրություն իրենց կարող են թույլ տալ միայն շատ բարձրահասակ կանայք:



Ատլասե կիսաշրջազգեստ եւ ժանյակավոր բլուզ

Ատլասե փեշն ինքնին շատ կանացի տեսք ունի, եւ շատերն այն լրացնում են նույնքան կանացի բլուզներով՝ ժանյակով կամ փոռերով: Սակայն այժմ կերպարը կարելի է կառուցել հակադրությունների վրա: Նման փեշի հետ շատ նորաձեւ կդիտվեն լայն շապիկները, ջինսե կամ պարզ վերնաշապիկները:



Պատրաստեց Էլեն Աղաջանյանը
Աղբյուրը՝  Модный гардероб

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին